Հա
Ուրբաթ, 30 Յունիսի 2017 12:50

Ստեղծւել է «Համահայկական տնտեսական համախմբում»

Նախորդ շաբաթւայ վերջին Փարիզում տեղի է ունեցել տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրւեց «Համահայկական տնտեսական համախմբում»-ին:

«alikonline.ir» - Նախորդ շաբաթւայ վերջին Փարիզում տեղի է ունեցել տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հանդիպումը, որով սկիզբ դրւեց «Համահայկական տնտեսական համախմբում»-ին: Տեղեկացնում է ՀՅԴ Բիւրոյի պաշտօնական կայքը:

Նկատի առնելով աշխարհասփիւռ հայութեան տնտեսական եւ գործարար հնարաւորութիւնները եւ այդ կարողականութիւնը համախմբելու եւ առաւել արդիւնաւետ դարձնելու անհրաժեշտութիւնը` հանդիպման մասնակիցները որոշեցին ստեղծել հայ գործարար ցանց, որի կառավարումը կը վստահւի արհեստավարժ ու մասնագիտական հիմունքներով գործող կառոյցի։

«Համահայկական տնտեսական համախմբում»-ի (Panarmenian Economic Assembly) առաքելութիւնն է` ամրապնդել, խթանել եւ պաշտպանել հայ ազգի բազմակողմանի զարգացումը` ի մի բերելով հայ անհատական ֆինանսական եւ մասնագիտական կարողականութիւնը եւ աշխարհասփիւռ ներուժը՝ օգտագործելով ի նպաստ հայ մարդու, հայ ժողովորդի եւ հայրենիքի:

Ժողովը կազմել է յատուկ յանձնախումբ, որի պարտականութիւնն է Փարիզի հանդիպումից բխած գաղափարների եւ որդեգրած սկզբունքների հիման վրայ պատրաստել «Համախմբում»-ի ուղեգիծն ու գործելաոճը, ինչպէս նաեւ առաջիկայ ամիսներին կազմաակերպել «Համահայկական տնտեսական համախմբում»-ի առաջին համաժողովը։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։