Հա
Շաբաթ, 01 Յուլիսի 2017 09:50

Սահակ Մաշալեան. «Արամ Աթեշեանն այլեւս լայն օրինաւորութիւն չունի եկեղեցու գործերում եւ նաեւ ընտրութիւնների գործընթացում խառնւելու»

Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը կրօնական ժողովով պաշտօնանկ արւեց Պոլսոյ պատրիարքի փոխանորդի աթոռից: «tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Պոլսոյ հայոց պատրիարքարանի Կրօնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալեանը:

«alikonline.ir» - Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը կրօնական ժողովով պաշտօնանկ արւեց Պոլսոյ պատրիարքի փոխանորդի աթոռից: «tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց Պոլսոյ հայոց պատրիարքարանի Կրօնական ժողովի ատենապետ Սահակ Մաշալեանը՝ նշելով, որ լրատւամիջոցները գործընթացի համար ի սկզբանէ սխալ բառ էին ընտել՝ համարելով, որ Պոսլոյ պատրիարքի փոխանորդը կարգալոյծ է արւել:

«Քանի որ Արամ սրբազանը չցանկացաւ պաշտօնապէս հրաժարւել, դրա համար կրօնական ժողովով նրան պաշտօնաթող արեցինք: Որովհետեւ ընտրական գործընթացի համար պետութեան հետ գործ ունենալիս պէտք է պատրիարքարանի փոխանորդութիւն չլինէր. կամ Արամ Աթեշեանը պէտք է հրաժարական տար, կամ էլ մենք պէտք է նրան պաշտօնաթող անէինք: Նա փակ ժողովում հրաժարւեց հրաժարական տալ»,- ասաց նա:

Սահակ սրբազանի խօսքով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը հիմա Պոլսոյ պատրիարքարանում իր ծառայութիւնն է իրականացնում որպէս սովորական եպիսկոպոս: Նա նշեց, որ դեռեւս Արամ Աթեշեանը Պոլսոյ պատրիարքի տեղապահ ընտրւած Գարեգին Բեքչեանին հաշւետւութիւն չի ներկայացրել, ֆինանսական փոխանցումներ չի արել: «Դրա համար դեռեւս ժամանակ չի եղել: Առաջիկայ շաբաթների ընթացքում արդէն ընտրութիւնների նախաձեռնակ մարմինը պէտք է կազմւի, դրանից յետոյ արդէն Արամ սրբազանը ֆինանսական հաշւետւութիւնները կը ներկայացնի»:

Սահակ եպիսկոպոս Մաշալեանը  չբացառեց, որ Արամ Աթեշեանը հնարաւոր է՝ ցանկանայ որոշ խնդիրներ առաջացնել: «Սակայն նա այլեւս լայն օրինաւորութիւն չունի եկեղեցու գործերում եւ նաեւ ընտրութիւնների գործընթացում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ եթէ կրօնական ժողովով հնարաւոր էր Արամ Աթեշեանին պաշտօնաթող անել, ինչո՞ւ մինչ այժմ չէր արւում, նա պատասխանեց՝ դեռ առիթը չէր ստեղծւել: «Կրօնական ժողովը պէտք է անցկացնէր կամ պատրիարքի փոխանորդը կամ տեղապահը: Գարեգին Բեքչեանի՝ Ստամբուլ վերադառնալուց յետոյ այդ ժողովը եղաւ»,- ասաց նա:

Սահակ Մաշալեանը յոյս յայտնեց, որ Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնները, վերջապէս, կընթանան: «Դեռ թեկնածուները պէտք է ճշտւեն, եկեղեցու տոմարները պէտք է ճշտւեն, ընտրողների ցուցակը: Մի քանի ամսւայ մէջ հաւանաբար այս գործով պէտք է յաջողութիւններ ունենանք: Ստամբուլի նահանգապետարան արդէն դիմել ենք՝ յայտնելով, որ պատրիարքական աթոռը թափուր է, նոր պատրիարքական ընտրութիւններ պէտք է անցկացւեն, դրա համար տեղապահ ենք ընտրել եւ մօտ ապագայում ընտրելու ենք նաեւ նախաձեռնակ մարմին, նաեւ նահանգապետարանին տեղեկացրել ենք, որ Արամ սրբազանն այլեւս փոխանորդ չէ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց նամակը՝ ուղղւած նահանգապետարանին պարզապէս տեղեկատւութիւն է եւ ոչ թէ թոյլտւութիւն՝ ընտրութիւններն անցկացնելու համար, ակնկալում են, որ նահանգապետարանից կը շնորհաւորեն ընտրւած տեղապահին:

Յարակից Հրապարակումներ

  • Աթեշեանը պաշտօնանկ է արւել
    Աթեշեանը պաշտօնանկ է արւել

    Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր ընդհանուր ժողովն արքեպիսկոպոս Արամ Աթեշեանին զրկել է պատրիարքի փոխանորդի պաշտօնից:

  • Սկանդալ Պոլսոյ հայոց պատրիարքարանում
    Սկանդալ Պոլսոյ հայոց պատրիարքարանում

    Պոլսոյ հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալեանը արք․ Արամ Աթեշեանի ցուցաբերած պահւածքի պատճառով հրաժարական է տւել։

  • Թուրքիայում քարկոծել են Հայոց պատրիարքարանի շէնքը
    Թուրքիայում քարկոծել են Հայոց պատրիարքարանի շէնքը

    Շաբաթ երեկոյեան քարկոծել են Պոլսի Հայոց պատրիարքարանի շէնքը: Ըստ «Ակօս»-ի՝ Գումգաբուում գտնւող պատրիարքարանի շէնքը քարկոծւել է մօտ 20-հոգանոց խմբի կողմից:
    Ոստիկանութիւնը ժամանել է դէպքի վայր, սակայն դեռեւս բացայայտւած չեն յարձակման պատճառն ու յարձակւողների ինքնութիւնը:

  • Էրդողանն ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին
    Էրդողանն ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին

    Ինչպէս տեղեկացրել է «Ակօս» պարբերականի կայքը, հանդիպումը, որին մասնակցել են փոխվարչապետ Բիւլենթ Առընչը, արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն, Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, «Կարագեօզեան» դպրոցի կառավարման խորհրդի ղեկավար Տիգրան Գիւլմեզգիլը եւ այլք, տեւել է 1,5 ժամ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։