Հա
Շաբաթ, 08 Յուլիսի 2017 09:20

Հալէպի հայկական թաղամասում նորից սրճարան է բացւել

Հալէպի հայկական թաղամասում փակումից չորս տարի անց նորից բացւել է բացօթեայ սրճարան։

Հալէպի Հայկական միութեան սրճարանը, որը գտնւում է Միդան թաղամասում, բացւել է յունիսին, կառավարական զօրքերի կողմից քաղաքի ազատագրումից վեց ամիս անց:

«alikonline.ir» - Հալէպի հայկական թաղամասում փակումից չորս տարի անց նորից բացւել է բացօթեայ սրճարան։ Գրում է «news.am»-ը: 

Հալէպի Հայկական միութեան սրճարանը, որը գտնւում է Միդան թաղամասում, բացւել է յունիսին, կառավարական զօրքերի կողմից քաղաքի ազատագրումից վեց ամիս անց: 

«Այստեղ լինելն ասես երազ լինի։ Ամէն անգամ, երբ այստեղ եմ գալիս, աչքերիս չեմ կարողանում հաւատալ։ Մենք ինքներս մեզ ասում ենք՝ եթէ սրճարանը նորից բացւել է, ուրեմն այստեղ նորից մարդիկ կը գան»,- ասում է այցելուներից մէկը՝ Թալինէ Մինասեանը։ 

Յօդւածում նշւում է, որ Հալէպում հայկական մեծ համայնք կար։ Սակայն հիմա քաղաքում ընդամենը մօտ 10 հազար հայ է մնացել, քանի որ հազարաւոր հայեր մեկնել են Հայաստան, հարեւան Լիբանան կամ էլ նոյնիսկ ԱՄՆ, Կանադա ու Եւրոպա։ «Միդանը գրեթէ ամայացել էր։ Շատ ընտանիքներ են հեռացել»,- պատմում է Թալինէն։ Թալինէի ամուսինը մտադիր է այստեղ նորից բացել անւադողերի խանութ։ 

Ինչպէս նշում է ատամնաբոյժ Յարութիւն Կախվեդեանը, սրճարանի բացումը նշանակում է երջանիկ օրերի վերադարձ։ Նրա ընտանիքը տեղափոխւել է Լիբանան, սակայն ինքը մնացել է Հալէպում։ Բարդ ժամանակներում նա նոյնիսկ օգնել է բուժել վիրաւորներն հայկական կենտրոնում։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։