Հա
08/07/2017 - 11:10

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրութիւնը

Պլանային նորոգման եւ վերալիցքաւորման աշխատանքները յաջողութեամբ աւարտելուց յետոյ յուլիսի 7-ի առաւօտեան, նախատեսւած ժամկէտից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրութիւնը: 

«alikonline.ir» - Պլանային նորոգման եւ վերալիցքաւորման աշխատանքները յաջողութեամբ աւարտելուց յետոյ յուլիսի 7-ի առաւօտեան, նախատեսւած ժամկէտից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրութիւնը: Այս մասին «Արմւնպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից:

Յիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերւեց էներգաարտադրութեան ցանցից՝ հերթական պլանային նորոգման եւ վերալիցքաւորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակւել են նաեւ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկէտի երկարաձգման ծրագրով նախատեսւած միջոցառումները։

Սահմանւած ժամանակացոյցի համաձայն, ատոմակայանը նախատեսւած էր ցանցին միացնել յուլիսի 9-ին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։