Հա
Չորեքշաբթի, 12 Յուլիսի 2017 10:50

Յակոբ Մարթայեան. ժամանակակից թուրքերէնի հայազգի հիմնադիրը

«The Armenian Weekly» պարբերականն, անդրադառնալով վերջերս «The Economist»-ի հրապարակած յօդւածին, որի համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ցանկանում է իր լեզւից մաքրել արեւմտեան բառերը, վերյիշել է թուրքերէնի ստեղծման հայազգի մասնագէտի մասնակցութիւնը:

«alikonline.ir» - «The Armenian Weekly» պարբերականն, անդրադառնալով վերջերս «The Economist»-ի հրապարակած յօդւածին, որի համաձայն` Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ցանկանում է իր լեզւից մաքրել արեւմտեան բառերը, վերյիշել է թուրքերէնի ստեղծման հայազգի մասնագէտի մասնակցութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Վեց դարի ընթացքում Օսմանեան կայսրութիւնում օրէնքները, կրօնական տեքստերը եւ գրականութիւնը գրւել է արաբերէնով` բազմաթիւ արաբական եւ պարսկական բառերի կիրառմամբ: 

1923-ին ձեւաւորւած Թուրքիայի Հանրապետութիւնը նոր լեզու ստեղծելու որոշում կայացրեց, որը պէտք է լինէր լատինատառ: Գիտնականները սկսեցին նոր քերականական կանոններ հնարել եւ նոր բառեր ստեղծել, ինչպէս նաեւ փոխառելով որոշ բառեր այլ լեզուներից` այդպիսով ստեղծելով ժամանակակից թուրքերէնը: 

Ինչպէս նշում է պարբերականը, ժամանակակից թուրքերէնը վերաձեւաւորել եւ ստեղծել օգնել է հայազգի Յակոբ Մարթայեանը: 

Մարթայեանը կամ Յակոբ Դիլաչարը եղել է Թուրքիայի լեզւի պետական ինստիտուտի առաջին գլխաւոր քարտուղարն ու գլխաւոր մասնագէտը: Նա եղել է նաեւ թուրքական հանրագիտարանի գլխաւոր խորհրդականը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։