Հա
Շաբաթ, 15 Յուլիսի 2017 08:00

Թուրքիայում ազատազրկման դատապարտւած Սեւան Նիշանեանը փախել է բանտից

Հայազգի գրող Սեւան Նիշանեանը, ով 17 տարւայ ազատազրկման է դատապարտւել, փախել է բանտից, որտեղ գտնւում էր 2014 թւականից:

«alikonline.ir» - Հայազգի գրող Սեւան Նիշանեանը, ով 17 տարւայ ազատազրկման է դատապարտւել, փախել է բանտից, որտեղ գտնւում էր 2014 թւականից: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ «Ասպարէզ»-ին յղումով:

Նիշանեանը յուլիսի 14-ի առաւօտեան դուրս է եկել անվտանգութեան նւազագոյն միջոցառումներ իրականացնող բանտից եւ չի վերադարձել:

Նիշանեանի «Twitter»-ի էջում յայտնւել է հետեւեալ գրառումը. «Թռչնակը թռաւ. Նոյնը մաղթում եմ մնացեալ 80 միլիոնին»:

Ինչպէս հաղորդւում է, թուրք պատմաբան Թաներ Աքչամն արձագանգել է Նիշանեանի փախուստի մասին լուրին` գրելով. «Թռչնակը թռաւ` յուսալով ազատ աշխարհ տեսնել բոլոր թռչունների համար»:

Յիշեցենք, որ հայազգի գրողին ձերբակալել եւ դատապարտել էին իր սեփական պարտէզում «անօրինական» շինարարութիւն իրականացնելու համար: Նոյնիսկ թուրքական մամուլն էր նշում, որ նրա ձերբակալութիւնը երկրի իշխանութիւնների կողմից ձեռնարկւած միջոց էր նրան լռեցնելու համար, քանի որ Նիշանեանը պարբերաբար քննադատում էր թուրքական ռեժիմին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։