Հա
Շաբաթ, 15 Յուլիսի 2017 08:20

Ֆրանսիայի հայ համայնքն աշխատում է Արցախի ճանաչման ուղղութեամբ

Ֆրանսիայի հայ համայնքն ակտիւ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղութեամբ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հայ համայնքն ակտիւ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղութեամբ: Տեղեկացնում է «Երկիր մեդիա» հեռուստալիքը:

«Արմէնպրես»-ի մամուլի սրահում հրաւիրւած ասուլիսում Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող  խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը նշեց, որ նախատեսում են ընդլայնել Արցախի շուրջ համախմբւած միջազգային գործիչների թիւը:

«Ինչպէս գիտէք, Ալֆորւիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպէս հայկական քաղաք: Սա շատ կարեւոր նշանակութիւն ունի: Պէտք է այնպէս անել, որ նման օրինակները շատ լինեն: Երբ ունենանք Ֆրանսիայի 20-25 քաղաք, որ համագործակցութեան համաձայնագրեր են կնքել Արցախի քաղաքների հետ, ապա կարող ենք ասել, որ մեր գործում առաջ ենք գնացել: Սա կարող է օգնել, որ Արցախը ճանաչւի որպէս անկախ Հանրապետութիւն»,- ասաց Մուրադ Փափազեանը:

Մուրադ Փափազեանը նկատեց, որ Ֆրանսիայում շատ լաւ տեղեակ են ղարաբաղեան խնդրից: Իրենք գիտեն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղութիւն հաստատել, գիտեն, որ Ադրբեջանն է ուզում զէնքով խնդիրը լուծել:

«Հեռու չէ այն օրը, որ որոշում լինի արցախեան հարցի հետ կապւած: 1994-ից ի վեր այսպիսի վիճակն անընդունելի է  ժողովուրդների համար»,- յաւելեց նա:

Յարակից Հրապարակումներ

  • Եւրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտօնեանները չեն այցելում Արցախ
    Եւրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտօնեանները չեն այցելում Արցախ

    Բրիւսէլ, 19 փետրւարի 2018 թ.- ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գերասենեակը ողջունում է Եւրոպական խորհրդարանի 16 պատգամաւորների նախաձեռնութիւնը` դանիացի պատգամաւոր Անդրէս Պրիմդալ Վիսթիսէնի գլխաւորութեամբ: Նախաձեռնութեան անդամները գրաւոր հարցում են ուղղել Եւրոպական յանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, բացատրութիւն պահանջելով, թէ ինչու ԵՄ Հարաւային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի յատուկ ներկայացուցիչները եւ այլ ԵՄ պաշտօնեաներ երբեք չեն այցելում Արցախ, թէեւ դրա համար ունեն բոլոր իրաւական հիմքերը:

  • Դաշնակցական գործիչներն արժանացել են պետական բարձր պարգեւների
    Դաշնակցական գործիչներն արժանացել են պետական բարձր պարգեւների

    Արցախի ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցութեամբ եւ Արցախի Հանրապետութեանը մատուցած ծառայութիւնների համար նախագահ Բակօ Սահակեանի փետրւարի 16-ի հրամանագրով ԱՀ Աժ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայեանը եւ ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանը պարգեւատրւել են «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամ, ՀՅԴ Արցախի կառոյցի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը «Մխիթար Գօշ» մեդալով: 

  • Դ. Իշխանեան. «Ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ»
    Դ. Իշխանեան. «Ժողովրդավար Արցախը ոչ մի կապ չի կարող ունենալ բռնատիրական կարգեր ունեցող Ադրբեջանի հետ»

    1988 թւականի փետրւարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամաւորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունւեց դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագոյն խորհուրդներին` նրանց միջնորդութեամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով: Հէնց այդ օրը Երեւանում սկսւեց արցախահայութեանը աջակցող ցոյց:

  • Ճիշտ արձագանգ, ճիշտ տեղում. Դաւիթ Բաբայեանը՝ Միւնխէնում ՀՀ նախագահի ելոյթի մասին
    Ճիշտ արձագանգ, ճիշտ տեղում. Դաւիթ Բաբայեանը՝ Միւնխէնում ՀՀ նախագահի ելոյթի մասին

    Ճիշտ արձագանգ, ճիշտ տեղում. այսպէս է բնորոշել Միւնխէնի անվտանգութեան համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը Արցախի Հանրապետութեան նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանից հնչող յայտարարութիւններին, այդ երկրի վարած քաղաքականութեանը վերաբերող Սերժ Սարգսեանի ելոյթի շեշտադրումներին:

  • Կարէն Վերանեան. «Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան հարցը միշտ էլ քաղաքական նպատակներով է օգտագործւել»
    Կարէն Վերանեան. «Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան հարցը միշտ էլ քաղաքական նպատակներով է օգտագործւել»

    Կարէն Վերանեանի խօսքով՝ Իսրայէլի կողմից Հայոց Ցեղասպանութեան հարցը միշտ էլ քաղաքական նպատակներով է օգտագործւել:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։