Հա
Շաբաթ, 15 Յուլիսի 2017 11:30

Ժորժ Կեպենիկեանը Լիոնի ապագայ հաւանական քաղաքապետն է

Յուլիսի 17-ին Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդն ընտրում է նոր քաղաքապետ։ Ամենայն հաւանականութեամբ նոր քաղաքապետ կը դառնայ գործող քաղաքապետ Ժերար Կոլոմի մշակութային հարցերով առաջին օգնական Ժորժ Կեպենիկեանը։ Գործող քաղաքապետն ինքն է առաջարկել Կեպենիկեանի թեկնածութիւնը: 

«alikonline.ir» - Յուլիսի 17-ին Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդն ընտրում է նոր քաղաքապետ։ Ամենայն հաւանականութեամբ նոր քաղաքապետ կը դառնայ գործող քաղաքապետ Ժերար Կոլոմի մշակութային հարցերով առաջին օգնական Ժորժ Կեպենիկեանը։ Գործող քաղաքապետն ինքն է առաջարկել Կեպենիկեանի թեկնածութիւնը: Տեղեկացնում է «news.am»-ը՝ վկայակոչելով «RCF»-ին:

Կեպենիկեանի մասին յայտնի է, որ նա մասնագիտութեամբ վիրաբոյժ ուրոլոգ է, հայ գաղթականների որդի։ Կեպենիկեանը սկզբում յաջողութեան է հասել մասնագիտական գործունէութեան մէջ, իսկ յետոյ սկսել է ակտիւ քարոզել Լիոնի հիւանդանոցներում մշակոյթ ներդնելու գաղափարը։ Իր գաղափարները նա իրականացրել է «Centre Hospitalier Saint-Joseph Saint-Luc» հիւանդանոցում, որտեղ 2005-ից սկսած զբաղեցնում է ռազմավարական զարգացման հարցերով տնօրէնի պաշտօնը։

Բացի դրանից Կեպենիկեանը ակտիւ մասնակցում էր Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ուղղւած արշաւին ու զբաղեցնում ադմինստրատորի պաշտօն «Բուլուկեան» հիմնադրամում։

Կեպենիկեանը միացել է Ժերար Կոլոմի թիմին 2008-ին, քաղաքապետի ընտրութիւնների ժամանակ։ Կալոմի ընտրւելուց յետոյ նա դարձել է մշակութային հարցերով առաջին օգնականը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։