Հա
Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 10:30

Բագրատ Էստուկեան. «Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական սրբավայրերին վերաբերող  որոշումը չի տարածւի հայկական կալւածքների վրայ»

Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական սրբավայրերին վերաբերող որոշումն ապօրինի էր, սակայն դա չի նշանակում, որ այն կտարածւի հայկական կալւածքների վրայ եւս: Այս մասին «tert.am»-ին յայտնեց Ստամբուլում հրապարակւող «Ակօս» պարբերականի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը:

«alikonline.ir» - Թուրքիայի իշխանութիւնների կողմից ասորական սրբավայրերին վերաբերող որոշումն ապօրինի էր, սակայն դա չի նշանակում, որ այն կտարածւի հայկական կալւածքների վրայ եւս: Այս մասին «tert.am»-ին յայտնեց Ստամբուլում հրապարակւող «Ակօս» պարբերականի հայերէն էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը:

«Ասորական եկեղեցիները, վանքերը գրանցեցին որպէս պետական, յետոյ պետականից որոշեցին կալւածքները փոխանցել կրօնական տեսչութեանը: Սակայն այս երկրորդ կէտից յետ կանգնեցին, նման բան չարեցին: Եկեղեցիները, վանքերը, գերեզմանները միայն պետականացւեցին, յետդարձ համայնքին չեղաւ»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր ուժը համարւող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանն էր բարձրաձայնել ասորական համայնքի՝ իշխանութիւնների կողմից բռնի կերպով պետականացւած սրբավայրերի խնդիրը: Նա նշել էր, որ ասորական համայնքի հետ պատահածը կարող է անդրադառնալ Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնութիւնների վրայ։

Բագրատ Էստուկեանը բացառեց նման որոշման տարածումը հայերի սրբավայրերի վրայ: Նա նշեց, որ այդ որոշումը վերաբերում էր միայն Թուրքիայի Մարդին քաղաքի սրբավայրերին: «Մարդին քաղաքում մենք մի եկեղեցի ունենք: Այդ եկեղեցու հետ կապւած Հայոց պատրիարքարանը, չնայած շատ պահանջատեր չի եղել, սակայն ոչ մի զարգացում այս ընթացքում չտեսանք: Մենք այդ տարածքում միայն այդ հայկական եկեղեցին ունենք, այլ սրբավայրեր չկան»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։