Հա
Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 09:30

Օսմանեան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քաւալջեան

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քաւալջեանը:

Զարուհի Քաւալջեանը ծնւել է Թուրքիայի Ադափազար քաղաքում՝ 1877 թւականին: Նրա հայրը՝ Սերոբ Քաւալջեանը, 1875 թւականին աւարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը եւ Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպէս բժիշկ: 

«alikonline.ir» - Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քաւալջեանը: Գրում է «panorama.am»-ը: 

Զարուհի Քաւալջեանը ծնւել է Թուրքիայի Ադափազար քաղաքում՝ 1877 թւականին: Նրա հայրը՝ Սերոբ Քաւալջեանը, 1875 թւականին աւարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը եւ Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպէս բժիշկ: 

Զարուհին 1898 թւականին աւարտում է Ադափազարի Ամերիկեան իգական քոլեջը եւ նոյն թւականին մեկնում Ամերիկա, քանի որ Օսմանեան պետութիւնում կանաց արգելւած էր բժշկութիւն ուսումնասիրել: 

Չիկագոյում Քաւալջեանը ընդունւում եւ 1903 թւականին աւարտում է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետեւ վերադառնում է Ադափազար եւ որոշ ժամանակ հօր հետ աշխատում որպէս բժիշկ: Միաժամանակ նա նաեւ Ամերիկեան քոլեջում կենսաբանութիւն էր դասաւանդում: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Քաւալջեանը ակտիւօրէն մասնակցում է վիրաւորներին եւ տուժածներին օգնութիւն ցոյց տւող հաստատութիւնների աշխատանքներին, իսկ աւելի ուշ տեղափոխւում է Ստամբուլ: 

Բացի բժշկութիւնից Զարուհին զուգահեռաբար շարունակում է դասաւանդել Ուսկիւդարի Ամերիկեան իգական քոլեջում, որտեղ յայտնի է դառնում Դոկտոր Քաւալ անւամբ: 

Օսմանեան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քաւալջեանը, մահացել է 1969 թւականին եւ ամփոփւել Ֆերիկէոյի հայկական բողոքական գերեզմանատանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։