Հա
Երկուշաբթի, 17 Յուլիսի 2017 12:20

«Mothership». «Սինգապուրի 182-ամեայ հայկական եկեղեցին այցելութեան արժանի գեղեցիկ վայր է»

1835 թւականին կառուցւած հայկական եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնէական եկեղեցին է: Այս եկեղեցին Սինգապուրում 19-րդ դարում հայկական համայնքի ազդեցութեան վկայութիւնն է: Երբ Սինգապուրը 1819 թւականին դարձաւ առեւտրային նաւահանգիստ, հայերն առաջին գնորդներն ու առեւտրականներն էին:

«alikonline.ir» - 1835 թւականին կառուցւած հայկական եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնէական եկեղեցին է: Այս եկեղեցին Սինգապուրում 19-րդ դարում հայկական համայնքի ազդեցութեան վկայութիւնն է: Երբ Սինգապուրը 1819 թւականին դարձաւ առեւտրային նաւահանգիստ, հայերն առաջին գնորդներն ու առեւտրականներն էին, գրում է «mothership.sg»-ն։ 

Թէեւ հայերը փոքրաթիւ էին Սինգապուրում, նրանք սկսել են այստեղ կրօնական արարողութիւններ անցկացնել 1820-ական թւականներից։ Գրում է «news.am»-ը:

Սկզբում այդ արարողութիւններն անցկացւել են Կոմերցիոն հրապարակի (այսօր այն «Raffles Place»-ն է) ինքնաշէն մատուռում, սակայն յետոյ դիմել են բրիտանական իշխանութիւններին, որպէսզի իրենց հող յատկացնեն «Fort Canning Hill»-ում՝ եկեղեցու կառուցման համար։

Պարբերականը նշում է, որ աւելի քան 100 տարի անց հայկական եկեղեցին կանգնած է որպէս ազգային յուշարձան:

Եկեղեցին նախագծել է Գ. Դ. Քոլմանը, ով նաեւ այլ յայտնի շէնքերի նախագծողն է, ինչպիսիք են Արւեստների տունն ու Սուրբ Էնդրիւի տաճարը:

Հայկական եկեղեցու դիզայնում նա ներառել է հայկական աւանդական ճարտարապետութեան որոշ առանձնայատկութիւններ: Վերեւից նայելիս կառոյցը խաչ է յիշեցնում։

Բացի այդ, Քոլմանը հասկացել է, որ շէնքի ճարտարապետական դիզայնը պէտք է յարմարեցնել Սինգապուրի արեւադարձային կլիմային, մասնաւորապէս, շէնքն ունի բաւականաչափ դռներ ու պատուհաններ՝ ներսը օդափոխելու համար:

Բացի ֆունկցիոնալութիւնից, եկեղեցու ինտերիերը տարբերւում է նաեւ իր շրջանաձեւ կառուցւածքով: Սա միակ եկեղեցին է Սինգապուրում, որն ունի շրջանաձեւ ինտերիեր։

Շէնքի միւս կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ այն ունի յուշայգի, որտեղ ամփոփւած են Սինգապուրի նշանաւոր հայերը: Շատ յայտնի հայեր վերաթաղւել են այս այգում: Դրանց շարքում են Ագնէս Խոակիմը եւ Խաչիկ Մովսէսը: Առաջինը յայտնի է Սինգապուրի ազգային ծաղկի՝ օրքիդէայի հիբրիդի ստեղծմամբ, իսկ Խաչիկ Մովսէսը «Straits Times»-ի համահիմնադիրն է եղել:

Սինգապուրի հայկական եկեղեցին 1973 թւականին բծախնդրօրէն վերանորոգւել է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։