Հա
Երեքշաբթի, 18 Յուլիսի 2017 08:40

Ժորժ Կեպենիկեանն ընտրւել է Լիոնի 35-րդ քաղաքապետ

Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամեայ Ժորժ Կեպենեկեանին յուլիսի 17-ի նիստում ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ: Կեպենիկեանի թեկնածութիւնն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը:

«alikonline.ir» - Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայազգի 67-ամեայ Ժորժ Կեպենիկեանին յուլիսի 17-ի նիստում ընտրել է Լիոնի 35-րդ քաղաքապետ: Կեպենեկեանի թեկնածութիւնն առաջադրել էր նախկին քաղաքապետ Ժերար Կոլոմը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Le Figaro»-ն, նորընտիր քաղաքապետի օգտին քւէարկել է խորհրդի 70 անդամներից 49-ը:

«Ուժեղ զգացմունքներով եմ այս տեղը թողնում Ձեզ»,- դիմելով Կեպենեկեանին՝ նշել է Լիոնի արդէն նախկին քաղաքապետ Կոլոմը, ով շարունակում է մնալ քաղաքային խորհրդի անդամ:

Կեպենիկեանը մինչ այս զբաղեցնում էր Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտօնը՝ մշակոյթի և մշակութային մեծ ձեռնարկների հարցերով:

Կեպենիկեանն օգոստոսի 8-ին կը դառնայ 68 տարեկան: Նա հայ գաղթականների զաւակ է, մասնագիտութեամբ՝ վիրաբոյժ-ուրոլոգ: Նա կը պաշտօնավարի մինչև 2020 թւականը:  

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։