Հա
18/07/2017 - 13:30

Ստամբուլի Քընալը կղզում հայկական նոր մանկական ճամբար է բացւել

Ստամբուլի հայաշատ Քընալը կղզում բացւել է Ստամբուլի Կարագեոզեան հայկական վարժարանին կից հայկական մանկատան ղեկավարների կողմից կազմակերպւած մանկական ճամբարը:

«alikonline.ir» - Ստամբուլի հայաշատ Քընալը կղզում բացւել է Ստամբուլի Կարագեոզեան հայկական վարժարանին կից հայկական մանկատան ղեկավարների կողմից կազմակերպւած մանկական ճամբարը: Գրում է «tert.am»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Ճամբարի բացմանը նաեւ մասնակցել է Պոլսոյ Հայոց պատրիարքի նորըտիր տեղապահ Գարէգին արքեպիսկոպոս Բեկչեանը:

Ճամբարի տնօրէն Լիզա Թեմելջի Չոլղաքօղլուն լրատւամիջոցների հետ զրոյցում յայտնել է, որ 300-400 երեխաների հիւրընկալելու հնարաւորութիւն ունեցող ճամբարի դռները բաց կը լինեն իրենց օգնութեան կարիքն ունեցող 7-14 տարեկան բոլոր հայ մանուկների համար:

Ճամբարում երեխաներին կը դասաւանդւի հայերէն, իսպաներէն եւ անգլերէն, ինչպէս նաեւ կը նախաձեռնւեն հայկական մշակոյթին երեխաների մերձեցմանը նպաստող նոր ծրագրեր:

Յարակից լուրեր

  • Ստամբուլում բացւել է Յակոբ Պարոնեանի արձանը
    Ստամբուլում բացւել է Յակոբ Պարոնեանի արձանը

    Ստամբուլի Շիշլիի Ազգային գերեզմանատան հրապարակում հոկտեմբերի 5-ին Պոլսոյ հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի նախագահութեամբ տեղի է ունեցել յայտնի հայ գրող-երգիծաբան Յակոբ Պարոնեանի արձանի բացման արարողութիւնը։

  • Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է յայտնաբերւել
    Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է յայտնաբերւել

    Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրօ) նախագծի իրականացման աշխատանքները։

  • Հրաժեշտ՝ կրկին հանդիպելու ակնկալիքով
    Հրաժեշտ՝ կրկին հանդիպելու ակնկալիքով

    ՀՅԴ երիտասարդական միութիւններ են գործում Արցախում, Հայաստանում եւ արտասահամանեան մի շարք երկրներում, մասնաւորապէս` Լիբանանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Կիպրոսում, Յունաստանում եւ այլուր: Այդ բոլոր երկրների Երիտասարդական միութիւնների փոխհամագործակցութեամբ կազմակերպւում են բազմապիսի բարեգործական, ազգանպաստ միջոցառումներ, որոնք միայն մի նպատակ են հետապնդում. երիտասարդ սերունդներին աւելի մօտեցնել հայոց պատմութեանը, ծանօթացնել Դաշնակցութեան հետ եւ այնպէս անել, որ վաղւայ երիտասարդութիւնն աւելի ազգանւէր ու հայրենասէր լինի:

  • ««Ստամբուլը» կարող է դառնալ թաւշիստների «գերեզմանափոս»». «Իրաւունք»
    ««Ստամբուլը» կարող է դառնալ թաւշիստների «գերեզմանափոս»». «Իրաւունք»

    «Իրաւունք» պարբերականը գրում է. «Այն, որ ստամբուլեան ծագումնաբանութիւն ունեցող որեւէ բան լաւը լինել չի կարող, թերեւս հասկանալի է ցանկացած հայի։ Այդ պատճառով է, որ տխրահռ­չակ Ստամբուլեան կոնւենցիան վաւերացնելու ուղղութեամբ մեծ ջանքեր են գործադրում ինչպէս սորոսական գրանտակերները, այնպէս էլ տարատեսակ դեգեներատիւ տարրերը։

  • Սկիզբ առաւ ՀՅԴ ԳԵՄ-ի Վանաձորի 9-րդ ճամբարը
    Սկիզբ առաւ ՀՅԴ ԳԵՄ-ի Վանաձորի 9-րդ ճամբարը

    Երէկ՝ երկուշաբթի, 29 յուլիս 2019-ին, Վանաձորի «Շարլ Ազնաւուր» մշակութային կեդրոնին մէջ սկիզբ առաւ ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) Վանաձորի 9-րդ ճամբարը, Վանաձորէն եւ շրջակայքէն մօտ 200 պատանիներու եւ Գանատայէն ու Հայաստանէն 22 վարիչներու մասնակցութեամբ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։