Հա
Երկուշաբթի, 24 Յուլիսի 2017 08:30

Թուրք լրագրողը Ցեղասպանութեան վերաբերեալ նոր բացառիկ արխիւային փաստաթուղթ է հրապարակել

Թուրք լրագրող, «CNN Turk»-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական յայտնի «Bianet.org» կայքում հրապարակել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նոր բացառիկ փաստաթուղթ:

«alikonline.ir» - Թուրք լրագրող, «CNN Turk»-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական յայտնի «Bianet.org» կայքում հրապարակել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նոր բացառիկ փաստաթուղթ:

Թուրքական արխիւներից գտած եւ Պոլսոյ Հայոց պատրիարքարանի կնիքը կրող փաստաթղթում ժամանակի պատրիարք Զաւէն արքեպիսկոպոսը յայտնում է արմատներով Էրզրումցի Կարապետ Գրիգոր Զարմանեանի՝ թուրքական պետութեան հրամանով աքսորւելով՝ իրաքեան Մոսուլի մօտակայքում 1916 թ.-ի մարտին վախճանւելու մասին:

Թուրք լրագրողը նկատում է, որ պատրիարք Զաւէն Տէր-Եղիայեանը, որը ծնունդով Բաղդադից էր, երիտթուրքական կառավարութեան կողմից 1916-ին պատրիարքարանի փակումից յետոյ աքսորւել է իր իսկ ծննդավայր եւ կարողացել է վերադառնալ Պոլիս միայն 3 տարի անց՝ երիտթուրքական կառավարութեան տապալումից յետոյ միայն:

Վերադառնալուց յետոյ պատրիարքի դժւարին պարտականութիւններից մէկ էլ Ցեղասպանութեան ժամանակ աքսորի ճանապարհին մահացած ու յաճախ անյայտ կորած համարւող հայերի մահւան լուրը ընտանիքներին յայտնել էր:

Էրզրումցի Զարմանեանի մահւան մասին ֆրանսերէնով գրւած փաստաթղթում պատրիարքը նշում է նրա կնոջ եւ երկու դուստրերի անունները եւ յայտնում նրանց երեքի՝ դեռեւս կենդանի լինելու մասին:

Թուրք լրագրողը յոյս ունի, որ թուրքական արխիւներից գտնւած այս փաստաթուղթը առաջին անգամ լայն զանգւածների առաջ հրապարակւելուց յետոյ՝ ի յայտ կը գան նաեւ Զարմանեանների կենդանի մնացած անդամների ժառանգները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։