Հա
Երեքշաբթի, 25 Յուլիսի 2017 10:00

Փարիզում հայկական «Անաքօ» տափանաւի ճակատագիրը վտանգւած է, այն օրինական ճանապարհով վտարւելու է

Փարիզում հայկական մշակութային կենտրոն «Անաքօ» տափանաւի ճակատագիրը վտանգւած է, այն օրինական ճանապարհով վտարւելու է Փարիզից․ այս մասին գրել է Ֆրանսիայում հրապարակւող «Նոր Յառաջ» պարբերականը:

«alikonline.ir» - Փարիզում հայկական մշակութային կենտրոն «Անաքօ» տափանաւի ճակատագիրը վտանգւած է, այն օրինական ճանապարհով վտարւելու է Փարիզից․ այս մասին գրել է Ֆրանսիայում հրապարակւող «Նոր Յառաջ» պարբերականը:

Լուրը «tert.am»-ի հետ զրոյցում հաստատել է նաեւ Ֆրանսիայում «Արմենիա» միութեան նախագահ Գրիգոր Ամիրզայեանը: Նա պարզաբանեց իրավիճակը՝ Փարիզի քաղաքապետարանը մի քանի տարով արտօնութիւն է տւել «Անաքօ» տափանաւին Սենա գետի վրայ ժամանակաւոր տեղակայւելու համար:

«Ամէն 3, 6 կամ 9 տարի Փարիզի քաղաքապետարանը վերանայում է համաձայնագրերը: «Անաքօ»-ի նման նաւերը պէտք է իրենց կատարածի եւ ապագայում կատարւելիք ծրագրի մասին տեղեակ պահեն Փարիզի քաղաքապետարանին: Ինչը որ «Անաքօ»-ն կատարել էր, սակայն Փարիզի քաղաքապետարանը չի ընդունել «Անաքօ»-ի նոր ծրագիրը»,- ասաց նա:

Գրիգոր Ամիրզայեանի խօսքով՝ «Անաքօ»-ն պէտք է լքի Փարիզը 2018 թւականի յունւարի 1-ին: «Չգիտի, թէ ուր գնայ: Սենա գետի վրայ տեղավայրեր գտնելը դժւար է: «Անաքօ»-ն ասում է, որ այս որոշումն ունի քաղաքական կամ բիզնես բնոյթ»,- նշել է Գրիգոր Ամիրզայեանը՝ ենթադրելով, որ հնարաւոր է, կարծում են՝ այլ ընկերութիւններ գաղտնի գումար են տւել տեղի համար:

Գրիգոր Ամիրզայեանն այնուամենայնիւ նշեց, որ չի կարծում, որ խնդիրն ուղղւած է հայերի դէմ, քանի որ Փարիզի քաղաքապետարանը խոստացել է Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդին, որ այնտեղ հայկական մշակութային կենտրոն կը բացի: 

Նշենք, որ «Անաքօ» տափանաւը 2009 թւականից համախմբել է հարիւրաւոր արւեստագէտներ, հազարաւոր այցելուներ՝ համերգների, երաժշտական հանպատրաստից ծրագրերի, դասախօսութիւնների շուրջ: 

«Անաքօ»-ն՝ «համաշխարհային մշակոյթների տափանաւը» աշխատանք է տարել նաեւ անհետացման սպառնալիքի ենթակայ մշակոյթներին նւիրւած ծրագրեր կազմակերպելով եւ դրանց շուրջ հետաքրքրութիւն ստեղծելով: 

Նշենք, նաեւ, որ հայկական տափանաւի անձնակազմը նախաձեռնել է ստորագրահաւաք, որով ցանկանում է կանգնեցնել «Անաքօ»-ի՝ Փարիզից վտարւելու գործընթացը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։