Հա
27/07/2017

Իզմիրի հայութիւնը 95 տարւայ դադարից յետոյ առաջին անգամ պատարագ կանցկացնի տեղի եկեղեցիներից մէկում

Այս տարւայ օգոստոսի 14-ին Իզմիրի հայութիւնն 95 տարւայ դադարից յետոյ առաջին անգամ հնարաւորութիւն կունենայ եկեղեցական պատարագ անցկացնել Իզմիրում: 

«alikonline.ir» - Այս տարւայ օգոստոսի 14-ին Իզմիրի (պատմական Զմիւռնիա - «tert.am») հայութիւնն 95 տարւայ դադարից յետոյ առաջին անգամ հնարաւորութիւն կունենայ եկեղեցական պատարագ անցկացնել Իզմիրում: Գրում է «tert.am»-ը: 

Նշենք, որ Իզմիրում հայկական, ինչպէս նաեւ յունական եւ այլ եկեղեցիները չեն գործել 1922 թւականին տեղի ունեցած Իզմիրի յայտնի հրդեհից յետոյ։

Զմիւռնիայի հրդեհը, որը պատմութեան մէջ յայտնի է նաեւ որպէս Զմիւռնիայի աղէտ, տեղի է ունեցել 1922 թւականի սեպտեմբերին:

Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարութեան զօրքերը պատերազմի ընթացքում պարտութեան մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած եւ հին յունական տարածքներն ազատագրած յունական զօրքերին, իսկ 1922 թւականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմիւռնիա:

Կոտորածից խուսափելու համար հազարաւոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետեւանքով այրւեցին աւելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հիւպատոսարաններ, հիւանդանոցներ։

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչութեան 60 տոկոսը եղել են հայեր, յոյներ եւ հրեաներ:

Յարակից լուրեր

  • Թուրքիայում 2 մլն. մարդ է դուրս եկել Էրդողանի դէմ ցոյցի
    Թուրքիայում 2 մլն. մարդ է դուրս եկել Էրդողանի դէմ ցոյցի

    Թուրքիայի Իզմիր քաղաքում հարիւր հազարաիոր մարդիկ ցոյցի են դուրս եկել՝ աջակցելու ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարէմ Ինէին, որը ներկայացնում է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւնը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

  • Թուրքիայի իշխանութիւնները պատրաստւում են քանդել Սեւան Նիշանեանի՝ Իզմիրում գտնւող տունը
    Թուրքիայի իշխանութիւնները պատրաստւում են քանդել Սեւան Նիշանեանի՝ Իզմիրում գտնւող տունը

    Պոլսահայ մտաւորական Սեւան Նիշանեանի ու նրա գործընկեր, թուրք պրոֆեսոր Ալի Նեսինի կողմից Թուրքիայի Իզմիր նահանգի Սելչուկ շրջանում հիմնադրւած զբօսաշրջային գիւղական համայնքի տները կը քանդւեն դեռեւս 2011 թւականին իշխանութիւնների կայացրած որոշման համաձայն: Քանդւելիք շուրջ 50 շինութիւնների ցուցակում է նաեւ Նիշանեանի առանձնատունը:

  • Իզմիրի բանտերից մէկում արգելւել է «Ակօս»-ի տարածումը
    Իզմիրի բանտերից մէկում արգելւել է «Ակօս»-ի տարածումը

    Թուրքիայի բանտերի մէջ «Ակօս»-ը միշտ խնդիրներ է ունենում իր ընթերցողներին հասնելու հարցում․«tert.am»-ի հետ զրոյցում այսպէս ասաց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկեանը՝ նշելով, թէ պատճառն այն է, որ բանտերում իրենք շատ ընթերցողներ ունեն:

  • Իզմիրի ահաբեկչութեան վերաբերեալ նոր մանրամասներ են հրապարակւել
    Իզմիրի ահաբեկչութեան վերաբերեալ նոր մանրամասներ են հրապարակւել

    Յունւարի 5-ին Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատութեան շէնքի առջեւ տեղի ունեցած ահաբեկչական պայթիւնի գործով ձերբակալւածներից 9-ի առնչութեամբ հետաքննութիւնը շարունակւում է. տեղեկացնում է թուրքական «Anadolu» գործակալութիւնը:

  • Իզմիրի պայթիւնի համար մեղադրւում է ՔԲԿ-ն
    Իզմիրի պայթիւնի համար մեղադրւում է ՔԲԿ-ն

    Թուրքիայում ձերբակալւել է 18 մարդ, որոնք կասկածւում են նախօրէին Իզմիրում տեղի ունեցած պայթիւնի մասնակցութեան մէջ: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները՝ յղում կատարելով երկրի արդարադատութեան նախարարին:
    Ըստ նախարարի՝ ահաբեկչական գործողութիւնն իրագործել է «Քուրդստանի Բանւորական» կուսակցութիւնը (ՔԲԿ). «Այդ առումով որեւէ կասկած չկայ»,- ասել է Բեքիր Բոզդագը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։