Հա
Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 13:30

«Reuters». Հալէպի հայկական «Baron» հիւրանոցը խաղաղութեան մասին յիշողութիւն է դարձել

Հալէպի «Baron» հիւրանոցը, որը հիմնադրւել է հայ ընտանիքի կողմից 1911 թւականին, արդէն աւելի քան 5 տարի է՝ չի գործում։

«alikonline.ir» - Հալէպի «Baron» հիւրանոցը, որը հիմնադրւել է հայ ընտանիքի կողմից 1911 թւականին, արդէն աւելի քան 5 տարի է՝ չի գործում։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «Reuters» գործակալութիւնը՝ պատմելով հայկական հիւրանոցի ճակատագրի մասին, որը ժամանակին համարւել է Մերձաւոր Արեւելքի ամենաեւրոպական անկիւնը։

«Հիւրանոցում ապրել են ամենայայտնի ճանապարհորդները, գրողները, թագաւորներն ու տարբեր երկրների նախագահները։ Մի քանի տարի առաջ «Baron»-ը, որը գտնւում է Հալէպի արեւմուտքում՝ առաջնագծի մօտ, խոցւել էր ականանետերով»,- գրում է պարբերականը։

Նշւում է, որ ռազմական գործողութիւնների ժամանակ հայկական հիւրանոցը դարձել էր ապաստարան Հալէպի արեւելեան շրջանների շատ բնակիչների համար։

Այժմ հարուստ պատմութեամբ ամենայայտնի վայրերից մէկը հանդիսանում է լոկ յիշողութիւն Սիրիայում խաղաղ ժամանակների մասին, հրապարակման աւարտին նշում է «Reuters»-ը։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։