Հա
Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 08:10

Հայերը ոչ միայն Ցեղասպանութիւնից փրկւած ազգ են, այլեւ կեանքից հաճոյք ստանալ կարողացող ժողովուրդ. թուրքական կայքը՝ Ալինէ Կամակեանի պատմութեան մասին

Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է լիբանանահայ յայտնի գործարար Ալինէ Կամակեանի ընտանիքի պատմութիւնը եւ Ցեղասպանութեան դէմ հայկական աւանդոյթներն ապրեցնելու միջոցով պայքարելու նրա բանաձեւը:

«alikonline.ir» - Թուրքական «gazetekarinca.com» կայքը ներկայացրել է լիբանանահայ յայտնի գործարար Ալինէ Կամակեանի ընտանիքի պատմութիւնը եւ Ցեղասպանութեան դէմ հայկական աւանդոյթներն ապրեցնելու միջոցով պայքարելու նրա բանաձեւը: Գրում է «tert.am»-ը:

«auroraprize.com» կայքի «100 կեանք» նախագծի շրջանակում Կամակեանի հարցազրոյցը թուրքական կայքը թարգմանել եւ ներկայացրել է թարգմանիչ Թոլգա Էրի թարգմանութեամբ:

Մուսալեռցի Կամակեանների կեանքի պատմութիւնը, որը ձգւում է մինչեւ Լիբանան, իսկ յետոյ Ալինէի բացած ռեստորանների միջոցով ճանաչւում ամբողջ աշխարհով, թուրք ընթերցողի ուշադրութեանն է ներկայացւել առաջին անգամ:

«Պապիկս պատմում էր, որ նրա հօրն ու մօր սպանել են նրա աչքի առաջ՝ իր եղբայրների հետ միասին: Երկու քոյրերին առեւանգել են քրդերը: Պապիկս՝ Արշակը, թաքնւել է ձիու սայլի տակ, եւ նրան չեն նկատել: Կողոպտիչները եկել եւ տարել են մահացածների հագուստն ու թանկարժէք իրերը, Արշակին չեն նկատել, եւ նա յաջողել է փրկւել»,- պատմում է Ալինէն:

Լիբանանում հայկական խոհանոցային աւանդոյթներն ապրեցնելն Ալինէն համարել է Ցեղասպանութեան դէմ դիմադրելու միջոց, քանի որ հաւատում էր, որ խոհանոցը մեծ դեր ունի մարդկանց ազգային մշակոյթի եւ ինքնագիտակցութեան մէջ:

«Ես հաւատում էի, որ խոհանոցն ազգային ինքնութեան մի մասն է: Մենք ցանկանում էինք նպաստել, որպէսզի այդ մշակոյթը պահպանւի եւ ճանաչւի»,- յիշում է Ալինէն իր բիզնեսի հիմնադրման պատմութիւնը:

Ըստ նրա՝ ցեղասպանութիւնը մեծապէս անդրադառնում է մշակութային յիշողութեան խախտման վրայ, ինչպէս նաեւ՝ մշակութային արժէքների իւրացմանն այլ ազգերի կողմից: Լիբանանահայ գործարար կինը ցանկացել է նախեւառաջ ցոյց տալ Ցեղասպանութեան հետքերը մեր ազգային խոհանոցի վրայ:

«Բացի այդ՝ իմ բացած ռեստորանները ցոյց էին տալիս, որ հայերը ոչ միայն Ցեղասպանութիւնից փրկւած ազգ են, այլեւ, ի հեճուկս դրա, կեանքից հաճոյք ստանալ կարողացող ժողովուրդ»,- նշում է Կամակեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։