Հա
Կիրակի, 13 Օգոստոսի 2017 09:50

Պոլսահայ լուսանկարչի անդրադարձը. «Հայերը գնացին, պատմութեան անիւը պտտւեց, այս հողերն անտեր մնացին, տղա՛ս. պատմական Սեբաստիան առանց հայերի»

Ստամբուլահայ լուսանկարիչ Մուրադ Էզէրը որոշել է ցեղասպանութիւնից մէկ դար անց հետազօտել հայկական հետքերը պատմական Սեբաստիա նահանգում, որտեղ դեռեւս շուրջ չորս տասնամեակ առաջ ապրում էին քրիստոնեայ հայ ընտանիքներ, որոնք աւելի ուշ արտագաղթեցին Ստամբուլ: 

«alikonline.ir» - Ստամբուլահայ լուսանկարիչ Մուրադ Էզէրը որոշել է ցեղասպանութիւնից մէկ դար անց հետազօտել հայկական հետքերը պատմական Սեբաստիա նահանգում, որտեղ դեռեւս շուրջ չորս տասնամեակ առաջ ապրում էին քրիստոնեայ հայ ընտանիքներ, որոնք աւելի ուշ արտագաղթեցին Ստամբուլ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Սեբաստաիայի՝ ժամանակին հայաշատ Զարա շրջանում իր ուսումնասիրութիւնների ժամանակ Մուրադ Էզէրը հանդիպել եւ խօսել է տեղի տարեցների հետ:

«Հայերը գնացին,պատմութեան անիւը պտտւեց, այս հողերն անտէր մնացին, տղա՛ս»,- պատմել է տեղացի մեծահասակ կանանցից մէկը, յիշում է պոլսահայ լուսանկարիչը:

Վերջինս փաստում է, որ պատմական յիշողութիւնն այս տարածքներում առաւել քան կենդանի է, սակայն մարդիկ երբեմն լռում են շրջապատի ճնշման ներքոյ: Ըստ Մուրադ Էզէրի՝ վախի մթնոլորտը դեռեւս անցած չէ:

«Լռի՛ր, այ կին, ինչ ես ամէն ինչ պատմում, ինչ գիտես սա ով է, գուցէ լրտես է, գուցէ լրագրող է»,- փորձել է լռեցնել պոլսահայ լուսանկարչի հետ զրոյցի բռնւած տատիկին իր տան անդամներից մէկը:

«Նա Ստամբուլից իմ հիւրն է: Հայերի մասին ինչ գիտեմ պատմելու եմ: Այս տարիքից յետոյ ումի՞ց պիտի վախենամ: Դու գործիդ նայիր»,- պատասխանել է ծեր կինը:

«Մի կերպ ինձ զսպեցի, որ աչքերիցս արցունք չթափւի»,- նշում է Սեբաստիա հասած ստամբուլահայ լուսանկարիչը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։