Հա
Երկուշաբթի, 14 Օգոստոսի 2017 10:20

«Ցաւ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տէր կանգնել». Փայլանն այցելել է Վանում աւերւած հայկական գերեզմանատան տարածք

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարան հայազգի պատգամաւոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանօթացել պատմական հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանութիւնները հասարակական զուգարան էին կառուցել: 

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանօթացել պատմական հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանութիւնները հասարակական զուգարան էին կառուցել: Ըստ «tert.am»-ի՝ այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Փայլանը լրատւամիջոցների հետ զրոյցում յայտարարել է, որ իր այցից յետոյ նա այլեւս որեւէ կասկած չունի, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել:

«Ուր ձեռքս տարայ՝ մարդու ոսկոր դուրս եկաւ: Ակնյայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցւել են գերեզմանների վրայ: Ցաւ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տէր կանգնել»,- նշել է Փայլանը:

Հայազգի պատգամաւորը յաւելել է, որ ծնունդով Վանից յայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու թաղամասի մօտ գտնւող աղբիւրը, որը վերակառուցւել էր 2015 թւականին, նոյնպէս դադարել է գործել, իսկ Գորկու մասին յիշատակող բացատրական պաստառը հանւել է քաղաքապետարանի կողմից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։