Հա
Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 10:30

Արթուր Խանջեան. «Հայ համայնքն էլ, ինչպէս Ֆրանսիայում ապրողների մեծամասնութիւնը, Էմանուէլ Մակրոնից դժգոհութեան առիթներ կունենայ»

Ֆրանսիայի Իսէ լէ Մուլինիոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, անփորձ քաղաքական գործիչ լինելով, իր շուրջն անփորձ մարդկանց  համախմբեց, եւ բնական էր, որ դրա հետեւանքով նրա շուրջ դժգոհութիւն կը լինէին, մարդկանց սպասումները չէին արդարանայ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի Իսէ լէ Մուլինիոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջեանի խօսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, անփորձ քաղաքական գործիչ լինելով, իր շուրջն անփորձ մարդկանց  համախմբեց, եւ բնական էր, որ դրա հետեւանքով նրա շուրջ դժգոհութիւն կը լինէին, մարդկանց սպասումները չէին արդարանայ: Գրում է «tert.am»-ը:

«Ժողովուրդը սպասում էր, որ փորձառու, քաղաքական դիմագիծ ունեցող անհատը կը ղեկավարի երկիրը: Իսկ Մակրոնը որեւէ քաղաքական կուսակցութեան  անդամ չի եղել, իր շուրջն էլ անփորձ մարդկանց է հաւաքել: Անփորձ բանակ է, անփորձ գեներալով»,- նկատեց նա։

Արթուր Խանջեանը նշեց, որ օր օրի Էմանուէլ Մակրոնի շուրջ դժգոհութիւնն աւելի կը մեծանայ: Նա նկատեց, որ ժամանակակից մարդը այլեւս շատ համբերութիւն չունի՝ երկար սպասելու համար փոփոխութիւններին:

Ֆրանսահայ գործիչը, անդրադառնալով հայ համայնքի՝ Մակրոնից սպասումներին, նկատեց, որ կարծես թէ ֆրանսահայութեան մեծամասնութիւնը նախագահական ընտրութիւնների առաջին փուլում քւէարկել էր Ֆրանսուա Ֆիոնի օգտին, Մակրոնին չէր ընտրել:

«Մակրոնը հայերին երբեք մօտ չի եղել, բնական է, քանի որ մարդը քաղաքականութեամբ չէր զբաղւել: Ապրիլի 24-ին է եղել Կոմիտասի արձանի մօտ, եւ չեմ յիշում, որ նա հայերին մի յայտարարութիւն արել, խոստում տւել է, միայն «CCAF»-ն է ինչ-որ յայտարարութիւն արել,- ասաց նա՝ նշելով, որ սակայն, ի տարբերութիւն միւս թեկնածուների, արդէն ընտրւած Մակրոնը իր կուսակցութիւնում հայազգի պատգամաւորների է ներգրաււել,- գուցէ նրանց միջոցով էլ հայկական հարցերին ծանօթանայ»:

Արթուր Խանջեանի կանխատեսմամբ՝ հայ համայնքն էլ, ինչպէս Ֆրանսիայում ապրողների մեծամասնութիւնը, Էմանուէլ Մակրոնից դժգոհութեան առիթներ կունենայ: «Եթե Ցեղասպանութեան մասին օրինագիծը չանցնի, հայ համայնքի դժգոհութիւնը կը մեծանայ: Եւ պէտք է նշենք, որ հայ համայնքը Ֆրանսիայի մաս կազմող ժողովրդի մի մասն է: Եթէ վտանգաւոր հարցերը շատանան, անվտանգութեան խնդիրներ լինեն, տնտեսական կեանքը վատթարանայ, ինչպէս ցանկացած ֆրանսիացի, ֆրանսահայը եւս դժգոհութիւն յայտնելու է»,- ասաց նա:

Նրա խօսքով՝ ֆրանսահայութիւնը Մակրոնից սպասումներ ունի նաեւ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացն առաջ տանելու հետ կապւած: Սակայն, ըստ նրա՝ Մակրոնը, չնայած սահմանում եղած լարւածութեանը, հիմնախնդրով լուրջ չի զբաղւում․ հպանցիկ, մեղմ քաղաքականութիւն է վարում: «Շատ անփորձ է նա՝ Թրամփի նման: Շատ դժւար օրեր են սպասւում Մակրոնի կառավարման շրջանում: Ժողովրդի սպասումները Մակրոնից աւելին են, քան նրա կարողութիւնները»,- ասաց նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։