Հա
Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2017 08:30

Աթաթուրքի ստորագրութեան հեղինակը Յակոբ Վահրամ Չերչիեանն է

Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր, գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրութեան հեղինակը ձեռագրերի մասնագէտ  Յակոբ Վահրամ Չերչիեանն է եղել: 

«alikonline.ir» - Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր, գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրութեան հեղինակը ձեռագրերի մասնագէտ  Յակոբ Վահրամ Չերչիեանն է եղել:

Ըստ «panorama.am»-ի՝ թուրքական «Haberler.com» լրատւական կայքը, ներկայացրել է Աթաթուրքի ստորագրութեան ստեղծման պատմութիւնը՝ օգտւելով Յակոբի որդու՝ Տիգրան Չերչիեանի յուշերից:

Կայքը գրում է, որ 1934 թւականին Թուրքիայում ազգանունների մասին օրէնքի ընդունումից եւ Մուստաֆա Քեմալին Աթաթուրք ազգանունը տրւելուց յետոյ, մխորհրդարանի պատգամաւորները որոշում են վերջինիս մի գեղեցիկ ստորագրութեան նմուշ նւիրել:

Այդ ժամանակ Աթաթուրքի գրագիրը Ստամբուլի շրջաններից մէկի ոստիկանապետի միջոցով դիմում է Չերչիեանին:

Վերջինս երկար ժամանակ դասաւանդել էր Ռոբէր քոլեջում (այսօրւայ Ստամբուլի Բողազիչի համալսարան) եւ 1920-ական թւականներին ԱՄՆ-ի «Palmer Method» դպրոցում մասնագիտացել էր ձեռագրաբանութեան մէջ:

Չերչիեանը Աթաթուրքի համար ստորագրութեան 5 նմուշ է գծում, որոնցից Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրն ընտրում է նկարում պատկերւած 5-րդ օրինակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։