Հա
Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 08:50

Կանադահայ համայնքն արշաւ է սկսել կանադական զրահատեխնիկայի՝ Ադրբեջան արտահանման դէմ

Կանադայի հայ համայնքը համակարգւած քարոզարշաւ է սկսել՝  համոզելու երկրի կառավարութեանը չեղարկել կանադական զրահամեքենաներն Ադրբեջան արտահանման թոյլատւութիւնը:

«alikonline.ir» - Կանադայի հայ համայնքը համակարգւած քարոզարշաւ է սկսել՝  համոզելու երկրի կառավարութեանը չեղարկել կանադական զրահամեքենաներն Ադրբեջան արտահանման թոյլատւութիւնը: տեղեկացնում է «tert.am»-ը`«Հորիզոն»-ին յղումով:

Արշաւը մեկնարկել է, երբ յուլիսին Կանադայի ռադիոն եւ «CBC» հեռուստաընկերութիւնը հաղորդեցին, որ Տորոնտոյում գործող «INKAS Armored Vehicle Manufacturing» զրահամեքենայ արտադրող ընկերութիւնը գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարութեան հետ: Ըստ պայմանագրի՝ կանադական կողմը մի քանի զրահամեքենայ է մատակարարել Ադրբեջանին:

Մասնաւոր ընկերութիւնը նաեւ համատեղ ձեռնարկութիւն է հիմնել ադրբեջականական ընկերութեան հետ՝ հենց այնտեղ զրահամեքենաներ կառուցելու համար: 

Նշւում է, որ Մոնրէալում գործող կանադա-հայկական քաղաքական հարցերով յանձնաժողովի նախագահ Շահէ Թանաչեանը նամակ է յղել Կանադայի վարչապետ Ջասթին Տրիւդոյին՝ յայտնելով համայնքի մտահոգութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։