Հա
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 11:30

Հալէպն աստիճանաբար վերականգնւում է. դպրոցները պատրաստւում են նորամուտին

Սիրիայի հայաշատ Հալէպ քաղաքն աստիճանաբար վերականգնւում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղւել իրենց աշխատանքով: 

«alikonline.ir» - Սիրիայի հայաշատ Հալէպ քաղաքն աստիճանաբար վերականգնւում է, անցնում իր երբեմնի բնականոն հունին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռէյիսեանն ասաց, որ սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները եւ շարունակում զբաղւել իրենց աշխատանքով: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը»,- ասաց նա՝ յաւելելով, որ հիմնական բարդութիւնը կապւած է ժողովրդի տնտեսական վիճակի հետ:

«Սննդամթերքի պակասի հարցեր չկան, կան միայն նիւթական դժւարութիւններ, սակայն քաղաքի մէջ կեանքն իր աշխատանքային վիճակին է: Վերականգնւած է նաեւ քաղաքի ջրամատակարարումը: Յուսանք, որ առաջիկայ օրերին դրական տեղաշարժ կլինի նաեւ հոսանքի պարագայում, քանի որ բաւականին վերջերս հոսանք ունենում էինք օրւայ մէջ ընդամենը երկու ժամով»,- ասաց պատգամաւորը:

Ժիրայր Ռէյիսեանի խօսքով՝ նոր ուսումնական տարւան ընդառաջ դպրոցները եւս պատրաստւում են նորամուտին:

Անդրադառնալով Հալէպի օդանաւակայանին, Ռէյիսեանն ասաց, որ այն գրեթէ պատրաստ է, սակայն անվտանգութեան նկատառումներից ելնելով դեռեւս չի գործում: «Այնտեղ թռիչքներ իրականացւում են, սակայն ոչ պաշտօնական, հանրային ծառայութեան իմաստով»,- յաւելեց նա:

Հալէպն ազատագրւել է 2016 թւականի դեկտեմբերի 12-ին: Ժողովուրդը ցնծութեամբ է տօնել բազմաչարչար Հալէպի ազատագրումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։