Հա
Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2017 11:10

Կալիֆորնիայի Մաունթին-Վիւ քաղաքի տարրական դպրոցում երեխաները հայերէն են սովորում

Կալիֆորնիայի Մաունթին-Վիւ քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։

«alikonline.ir» - Կալիֆորնիայի Մաունթին-Վիւ քաղաքի տարրական դպրոցում սովորող աշակերտների երեք քառորդը հայկական ծագում ունեցող ընտանիքների երեխաներ են։

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «The Los Angeles Times» պարբերականը,  ծնողներն անընդհատ միջոց էին փնտրում իրենց լեզուն եւ մշակոյթը երեխաներին փոխանցելու համար: Հայկական ծագմամբ ընտանիքներից շատերը  մինչ այդ ստիպւած մեկնում էին Գլենդէլի միասնական դպրոցական թաղամաս, որտեղ գործում է հայերէնով երկլեզու ծրագիր:

Պիլոտային նախագիծը քաղաքի մանկապարտէզներում մեկնարկել է 5 տարի առաջ, երեխաներին հաւասարապէս սովորեցրել են հայերէն եւ անգլերէն: Երեխաներն իրենց ժամանակի մի մասն անցկացնում են դասասենեակում, որտեղ ուսուցիչը միայն հայերէն է խօսում, իսկ միւս մասը՝ անգլերէն դասաւանդւող դասասենեակներում: Արդէն այս տարի աւելի քան 80 երեխայ առաջին դասարան է ընդունւել երկլեզւեայ ծրագրով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։