Հա
Կիրակի, 20 Օգոստոսի 2017 12:30

«Դու այս երկրի ամօթն ես». Կարօ Փայլանը պատասխանել է «հայ» բառը որպէս հայհոյանք օգտագործած Անկարայի քաղաքապետին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցութեան անդամ, Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը պատասխանել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեօքչէքին, ով վերջերս Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցութեան՝ թուրք պատգամաւոր Ջէմ Օզդեմիրին վիրաւորելու համար օգտագործել էր «Հայի ծնունդ» բառը:

«alikonline.ir» - Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցութեան անդամ, Մեջլիսի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը պատասխանել է Անկարայի քաղաքապետ Մելիհ Գեօքչէքին, ով վերջերս Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցութեան՝ թուրք պատգամաւոր Ջէմ Օզդեմիրին վիրաւորելու համար օգտագործել էր «Հայի ծնունդ» բառը: Գրում է «tert.am»-ը:

«Ջէմ Օզդեմիրի անունը պատմութեան մէջ մնալու է որպէս Թուրքիայի հպարտութիւն, իսկ քոնը՝ որպէս ամօթ»,- գրել է Փայլանը «twitter»-ի իր պաշտօնական էջում, ով Անկարայի քաղաքապետին անւանել է ռասիստ ու ֆաշիստ:

Նշենք, որ Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումից յետոյ Ջէմ Օզդեմիրի ստացած բազմաթիւ մահւան սպառնալիքների հետեւանքով Գերմանիայում Քրէական գործերով դաշնային գերատեսչութիւնը ստիպւած է եղել միջոցառումներ ձեռնարկել պատգամաւորի անվտանգութիւնն ապահովելու համար:

Թուրք-չերքեզական ծագում ունեցող Օզդեմիրը Բունդեսթագում Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի քւէարկութեան նախաձեռնողն էր եւ բանաձեւի ընդունման ամենաակտիւ կողմնակիցներից մէկը, որը 2016-ի յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ելոյթ է ունեցել անմոռուկի կրծքանշանով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։