Հա
24/08/2017 - 12:40

Հայաստանն ու Չինաստանը քննարկում են ուղիղ աւիաչւերթ ունենալու հարցը

ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Սերգէյ Աւետիսեանն աշնանը կայցելի Չինաստան:

«alikonline.ir» - ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Սերգէյ Աւետիսեանն աշնանը կայցելի Չինաստան: Այցի շրջանակներում հնարաւոր է ստորագրւի «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան կառավարութեան միջեւ օդային հաղորդակցութիւնների մասին» համաձայնագիրը եւ կքննարկւեն դէպի ՀՀ եւ հակառակ ուղղութեամբ հնարաւոր ուղիղ չւերթների իրականացմանը մանրամասները: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Յովհաննիսեանը, յաւելելով, որ Սերգէյ Աւետիսեանի հրաւէրով Հայաստանի Հանրապետութիւն էր ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան քաղաքացիական աւիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխաւորած բարձրաստիճան պատւիրակութիւնը:

Այցի շրջանակներում նախաստորագրւել է «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան կառավարութեան միջեւ օդային հաղորդակցութիւնների մասին» համաձայնագիրը եւ ստորագրւվել երկու պետութիւնների աւիացիոն իշխանութիւնների միջեւ փոխըմբռնման յուշագիրը:

Այցի շրջանակներում հայկական պատւիրակութիւնը ՔԱԳՎ պետ Սերգէյ Աւետիսեանի գլխաւորութեամբ, ստացել է հրաւէր՝ մեկնելու Չինաստան՝ չինական աւիաընկերութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպելու:

Յարակից լուրեր

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում
    Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում

    Արդէն մի քանի օր է աշխատանքներն է սկսել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը, եւ ականատես ենք լինում նախկինում արմատական ընդդիմութեան դիրքերից հանդէս եկող քաղաքական ուժի՝ իշխանական գործառոյթներին ադապտացման գործընթացին, ինչը զերծ չմնաց սկանդալներից ու քննադատութիւնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։