Հա
26/08/2017 - 09:20

Լոս Անջելէսի շերիֆի թեկնածուն հանդիպել է ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի ԿԿ-ի հետ

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչներն օգոստոսի 24-ին հանդիպել են Լոս Անջելէսի շերիֆի թեկնածու Բոբ Լինսիի հետ:

«alikonline.ir» - ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչներն օգոստոսի 24-ին հանդիպել են Լոս Անջելէսի շերիֆի թեկնածու Բոբ Լինսիի հետ:

Ըստ «Ասպարէզ»-ի՝ ՀՅԴ գրասենեակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկւել է Լինսիի թեկնածութեան հարցը:

Լինսին իր երախտագիտութիւնն է յայտնել ՀՅԴ-ին եւ նրա տեղական կազմակերպութիւններին` համայնքի կեանքում կարեւոր դեր ունենալու համար:

Հանդիպման աւարտին կողմերը համաձայնել են խորացնել համագործակցութիւնն ու յարաբերութիւնները:

Յարակից լուրեր

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ
    Նախագահը հանդիպել է Քաթարի էմիրի հետ

    Դուշանէբում ընթացող Ասիայում փոխգործակցութեան եւ վստահութեան միջոցների հարցերով 5-րդ խորհրդաժողովի շրջանակում Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդիպել է Քաթարի էմիր, Շէյխ Թամիմ բին Համդ ալ Սանիի հետ:

  • Թեհրանում կը կայանայ Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը
    Թեհրանում կը կայանայ Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը

    Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը կը կայանայ յուլիսի 4-ից 5-ը Թեհրանում:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։