Հա
Երեքշաբթի, 29 Օգոստոսի 2017 08:10

Թուրքիայի միակ հայկական գիւղի մասին ֆիլմը թարգմանւում է թուրքերէն

Ամերիկացի գրող Կարոլին Թրենթճ Գիւրբուզի եւ Թուրքիայից ֆոտոթղթակից Սաիթ Սեդրքան Գիւրբուզի կողմից դեռեւս 2012-ին Թուրքիայի միակ հայկական գիւղի մասին պատմող ֆիլմը թարգմանւում է թուրքերէն։

«alikonline.ir» - Ամերիկացի գրող Կարոլին Թրենթճ Գիւրբուզի եւ Թուրքիայից ֆոտոթղթակից Սաիթ Սեդրքան Գիւրբուզի կողմից դեռեւս 2012-ին Թուրքիայի միակ հայկական գիւղի մասին պատմող ֆիլմը թարգմանւում է թուրքերէն։ Գրում է «news.am»-ը:

Ինչպէս տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակօս»-ը, Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան հովանաւորութեամբ պատրաստւած «Փոքրացող համայնք. Վագըֆ՝ Թուրքիայի վերջին հայկական գիւղ» վերնագրի ներքոյ վաւերագրական ֆիլմում ներկայացւած են 22 կենսագրական հատւած, 6 լուսանկարի պատմութիւն եւ երկու կարճ տեսագրութիւններ։ Մինչ այժմ ֆիլմն անգլերէնով հնարաւոր է դիտել «vakifli.com» կայքում։

Նշենք, որ Վագըֆ գիւղը Կիլիկիայի Սուէտիայի շրջանի 6 գիւղերից մէկն է, որոնց բնակիչնեը հանդիսացել են հերոսական Մուսալեռան հերոսամարտի մասնակիցները։  1939-ին Ֆրանսիան Ալեքսանդրեթի սանջակը յանձնեց Թուրքիային։ Վագըֆը հանդիսանում է Թուրքիայի վերջին ու միակ հայաբնակ գիւղը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։