Հա
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 11:40

Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է

Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է:

«Եկեղեցին, փառք Աստծոյ, կանգուն է իր խաչով»,- ասել է հայր Վարդան Ջուլֆայեանը, ով Ֆլորիդայի Սբ. Մարիամ Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւն է: Անցած «Իրմա» փոթորկին հայր Վարդանը շատերի նման պատսպարւել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին:

«alikonline.ir» - Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Եկեղեցին, փառք Աստծոյ, կանգուն է իր խաչով»,- ասել է հայր Վարդան Ջուլֆայեանը, ով Ֆլորիդայի Սբ. Մարիամ Աստւածածին եկեղեցու հոգեւոր հովիւն է: Անցած «Իրմա» փոթորկին հայր Վարդանը շատերի նման պատսպարւել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին:

Նախնական տւեալներով փոթորիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կեանք: Ֆլորիդայի հարաւ-արեւելեան ափում, որտեղ գտնւում է եկեղեցին, աւերածութիւնները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասւած աւտոմեքենաներ եւ ապակիներ: Հայր Վարդանն արդէն խօսել է տեղի հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչների հետ. «Ամէն մարդ, փառք Աստծոյ, ապահով է, այնպէս որ իրապէս մեր աղօթքը շարունակում ենք առ Աստւած, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամէն մարդ ապահով լինի»:

Վարդան Ջուլֆայեանի խօսքով, փոթորիկը շարունակւեց շաբաթ երեկոյից մինչեւ կիրակի գիշեր: Չնայած կանխատեսումների, «Իրմա» ծովամրրիկի պատճառած վնասները շատ աւելի քիչ էին՝ ու թէեւ գրանցւած են մարդկային զոհեր, լայնածաւալ աղէտից հնարաւոր եղաւ խուսափել:

Թեթեւ վնասներ կան նաեւ Սբ. Մարիամ Աստւածածին եկեղեցու շրջանում, չնայած ինքը եկեղեցին կարծես թէ չի տուժել, պատմում է հայր Վարդանը՝ ցոյց տալով եկեղեցին. «Սա մեր եկեղեցին է, գմբեթը, խաչը կանգուն են, եկեղեցին կանգուն է»:

«Շատ ծառեր շրջւել են: Այդ ուղղութեամբ որոշ աշխատանքներ պէտք է կատարենք: Ինչպէս Միքայէլս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարէն, ասացի, անշուշտ, կը տնկենք, կը հաւաքենք եւ մեր եկեղեցու շուրջը դարձեալ կը փորձենք գեղեցկացնել»:

Այս կիրակի տեղի հայ համայնքը հաւաքւելու է Սբ. Մարիամ Աստւածածին եկեղեցում նշելու Խաչի տօնը՝ Խաչվերացը, ինչպէս նաեւ միասնական ուժերով բարեկարգելու եկեղեցու տարածքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։