Հա
Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 08:10

Գերմանական Լեէրում կը նշեն Մուսա լեռան հերոսամարտի տարեդարձը. հարիսա են եփելու

Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեէր քաղաքում բնակւող Թովմասեանների ընտանիքը Օսթֆրիզլանդ, Էմսլանդ մարզերի եւ Լաուրենբուրգ քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպում է Մուսա լեռան 40 օրւայ հերոսամարտին նւիրւած միջոցառում, որն իր տեսակով առաջինն է Գերմանիայում: Այդ տօնակատարութիւնը նաեւ յայտնի է «Հայրենասիրութեան տօն» անւանմամբ:

«alikonline.ir» - Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի Լեէր քաղաքում բնակւող Թովմասեանների ընտանիքը Օսթֆրիզլանդ, Էմսլանդ մարզերի եւ Լաուրենբուրգ քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպում է Մուսա լեռան 40 օրւայ հերոսամարտին նւիրւած միջոցառում, որն իր տեսակով առաջինն է Գերմանիայում: Այդ տօնակատարութիւնը նաեւ յայտնի է «Հայրենասիրութեան տօն» անւանմամբ:

Լեէրում բնակւող Ալբերտ Թովմասեանը «news.am»-ի հետ զրոյցում յայտնեց, որ միջոցառումը տեղի կունենայ սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-ին Լեէր քաղաքի Ինզելգարդէն (Inselgarden) կենտրոնական այգում՝ հայկական խաչքարի պուրակում:

Մասնակիցներին կը մատուցւի աւանդական հարիսան, միջացառումը կուղեկցւի հայկական երգ ու պահով: Միջոցառմանը ներկայ կը գտնւեն Լեէրի քազաքապետը եւ մարզպետը, ինչպէս նաեւ այլ պաշտօնեայ անձինք:

«Սիրով հրաւիրում ենք Գերմանիայում եւ Եւրոպայում ապրող բոլոր հայերին մասնակցելու աննախադէպ այս միջոցառմանը, համտեսելու աւանդական հարիսան, պարելու աւանդական քոչարին եւ միասին ստեղծելու Մուսա լեռան հերոսամարտին վայել տօնական տրամադրութիւն»,- նշեց նա:

Յիշեցնենք, որ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած խաչքարը տեղադրւել է 2015 թւականին Լեէր քաղաքի միակ հայ Թովմասեանների ընտանիքի հովանաւորութեամբ: Խաչքարը նւիրւել է քաղաքին, իսկ քաղաքային իշխանութիւններն էլ իրենց հերթին 2016 թւականին այն ներառել են Լեէրի յուշարձանների շարքին: Նկատենք, որ խաչքարի տարածքը զարդարում են նաեւ Երեւանից բերւած «Երեւան Լեէր» գրութեամբ նստարանները, որոնք յատուկ հայկական շունչ են տալիս այգուն: Աւելին՝ նմանատիպ նստարաններ են տեղադրւած նաեւ Լեէրի քաղաքապետարանի բակում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։