Հա
Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 12:20

Ստամբուլում ազգայնականները քարերով յարձակւել են եկեղեցուց դուրս եկած հայերի վրայ ու բղաւել «Մա՛հ ձեզ»

Ստամբուլի հայկական եկեղեցիներից մէկի մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով յարձակւել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրայ: 

«alikonline.ir» - Ստամբուլի հայկական եկեղեցիներից մէկի մուտքի մոտ ազգայնականների խումբը քարերով յարձակւել է եկեղեցուց դուրս եկող հայերի վրայ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ հաղորդում է թուրքական «artigercek.com» կայքը:

Լրատւամիջոցներին այս մասին յայտնել է պոլսահայ գործիչ Երւանդ Օզուզունը՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի հայրը:

Ստամբուլի Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցու մուտքի մոտ քարկոծւած պոլսահայերը եկեղեցի էին եկել Խաչվերացի տոնի առթիւ երեկոյեան կազմակերպւած պատարագին: Յայտնի է, որ դռան մօտ սպասած ազգայնականները քարեր են նետել հայերի վրայ ու բղաւել «Մա՛հ ձեզ»:

«Սովորաբար կիրակնօրեայ պատարագների ժամանակ մինչեւ պատարագի աւարտը հայկական եկեղեցիների մուտքի մօտ անվտանգութեան ուժերը պահակութիւն են անում: Պետութեան պարտականութիւնն է ապահովել իր քաղաքացու անձի եւ ունեցւածքի անվտանգութիւնը: Սա մեզ ուրախացնում է՝ ինչ խօսք: Սակայն այլ հարց է, թէ ինչու է իրավիճակն այնպիսին, որ առանց ոստիկանի պահակութեան մեր իսկ հողերի վրայ չենք կարողանում հանգիստ սրտով եկեղեցական պատարագ անել»,- «artigercek.com»-ի հետ զրոյցում ասել է Օզուզունը:

Յարձակման հետեւանքով տուժածների մասին տեղեկութիւններ առայժմ չկան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։