Հա
Երեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2017 09:40

Ժիրայր Ռէիսեան. «Սիրիայում ահաբեկիչներին խրախուսող երկրներն արդէն իսկ պարտւել են»

Հայաստանն ու Սիրիան աւելի քան բարեկամ երկրներ են: «Հայաստան-Սփիւռք» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում այս մասին վստահեցրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաէոր Ժիրայր Ռէիսեանը:

«alikonline.ir» - Հայաստանն ու Սիրիան աւելի քան բարեկամ երկրներ են: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփիւռք» 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում այս մասին վստահեցրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաէոր Ժիրայր Ռէիսեանը:

«Սիրիայի խորհրդարանի մէջ հնչում են ժողովրդին հետաքրքրող, Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցութեանն առնչւող հարցեր, որոնց մէջ տեղ ունեն նաեւ Հայաստան-Սիրիա փոխյարաբերութիւնները: Մենք ունենք Հայաստան-Սիրիա խորհրդարանական յանձնախումբ, որն իր աշխատանքներն է տանում»,- նշեց նա:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ պատգամաւոր ասաց, որ պատերազմի ծանր տարիներն արդէն անցել են, սակայն դա ամենեւին չի նշանակում, թէ այլեւս դժւար օրեր չկան:

«Սիրիան իր ժողովրդով, իր բանակով, ղեկավարութեամբ արդէն իսկ ճիշտ ճանապարհի վրայ էր, արդարութեան համար էր կռւում, եւ պայքար էր մղում ոչ միայն Սիրիայի ժողովրդի, այլեւ օտարազգիների հանգստի, ապահովութեան համար: Սիրիայի կառավարութիւնը կարողացաւ պայքարել ծայրայեղական, կրօնամոլ, արմատական զինեալ ահաբեկիչների դէմ, որոնք եկել էին երկիրն ապականելու: Այն երկրները, որոնք խրախուսում էին ահաբեկիչներին, արդէն իսկ պարտւել են»,- շեշտեց Ժիրայր Ռէիսեանը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ