Հա
Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017 08:30

Սկաուտական վերակենդանացած յուշեր

«Սկաուտութիւնը եղբայրութիւն է»,- ասում է պատանի տարիքում հայկական սկաուտութեանն անդամակցած, ծնունդով Լիբանանից, բայց Ղամիշլիում մեծացած Կարապետ Գասպարեանը՝ նայելով ձեռքում պահած հին լուսանկարներին:

«alikonline.ir»- «Սկաուտութիւնը եղբայրութիւն է»,- ասում է պատանի տարիքում հայկական սկաուտութեանն անդամակցած, ծնունդով Լիբանանից, բայց Ղամիշլիում մեծացած Կարապետ Գասպարեանը՝ նայելով ձեռքում պահած հին լուսանկարներին: Գրում է «yerkir.am»-ը:

Յիշում է ընկերներին (կազմակերպութիւնում ասում են` եղբայրներ), որոնցից շատերի մասին այլեւս խօսում է անցեալով… 

«Բարձրացիր, բարձրացո՛ւր»` հայ սկաուտի նշանաբանին հաւատարիմ Կարապետը ցաւով է յիշում 1962-ական թւականները, երբ Ղամիշլիից, Հալէպից, Լաթաքիայից եւ այլ շրջաններից հաւաքել ու բանտարկել էին դաշնակցականներին, որոնք հայ սկաուտութեան ակնառու ղեկավարներ էին:

«Իբրեւ թէ դաշնակցականները հրէական կամ անգլիական լրտեսներ եղած են, բայց սուտ է՝ Դաշնակցութիւնը կապ մը չունէր անոնց հետ. ան մաքուր հայկական կուսակցութիւն էր: Կազմակերպութիւնը երկար ժամանակ փակ մնաց, իսկ դրա գործունէութիւնը կասեցուցին»,- պատմում է Կարապետը եւ միջանկեալ նշում. «Ես երդւեալ դաշնակցական չեմ, քանի որ ես արժանի չեմ ատոր, բայց իմ հոգիս դաշնակցական է»:

Նա մինչ օրս պահում է իր սկաուտական համազգեստը: Չէ՞ որ այն նոյնքան արժէքաւոր է, որքան հին լուսանկարները, որոնք, ըստ նրա, բարի նպատակի պիտի ծառայեն: «Ես ասոնք կը պահեմ, որ օր մը գտնեմ իմ հին ընկերներուս: Գիտեմ՝ դժւար է, բայց… »,- եզրափակում է խօսքն ու ինքնամոռաց շարունակում տնտղել լուսանկարների տրցակը:

Դրանք արւած են 1960-ականներին՝ կազմակերպութեան գործունէութեան կասեցումից առաջ: Եւրոպայում բնակւող պարոն Գասպարեանն իր լուսանկարների արխիւը ներկայացրեց «yerkir.am»-ին՝ հին ընկերներին գտնելու մեծ ակնկալիքով:

Յարակից Հրապարակումներ

  • Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սկաուտները՝ Կարմիր Մահիկի կենտրոնում
    Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սկաուտները՝ Կարմիր Մահիկի կենտրոնում

    Ուրբաթ՝ թւականիս նոյեմբերի 17-ին Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի երէց փաղանգի եւ Արի-Արենուշ հատւածների անդամները ներկայանալով Սպահանի Միր պողոտայում գտնւող Կարմիր Մահիկի կենտրոնատեղի՝ օժանդակեցին երկրի արեւմտեան հատւածում երկրաշարժի հետեւանքով տուժածների համար ժողովրդի միջոցով հաւաքւած ուտեստեղէնի, հիգենայի պարագաների եւ հագուստեղէնի փաթեթաւորմանը:

  • Յուշեր՝ «Նայիրի» տարրական դպրոցից
    Յուշեր՝ «Նայիրի» տարրական դպրոցից

    Մեր դպրոցի տարիների վերակացուն ու միաժամանակ հայոց լեզւի ուսուցիչն էր հանգուցեալ պրն. Նազար Նազարեանը: Նիհարակազմ, երկար հասակով, սպիտակ ու խիտ մազերով այս անհատականութիւնը «ահ ու սարսափն» էր մեր դպրոցի:

  • ՀՀ նախագահն այցելեց սկաուտներին
    ՀՀ նախագահն այցելեց սկաուտներին

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այցելեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպութեան Բիւրականի բանակավայր, շրջեց տարածքում եւ ծանօթացաւ պայմաններին ու սկաուտների առօրեային:
    Հայաստանում արդէն 24-րդ անգամ է անցկացւում համահայաստանեան բանակումը, որին մասնակցում են աւելի քան 300 12-17 տարեկան սկաուտ՝ Երեւանից ու մարզերից:

  • ՀամաՀՄԸՄ-ական բանակումի նախավերջին օրը
    ՀամաՀՄԸՄ-ական բանակումի նախավերջին օրը

    ՀամաՀՄԸՄ-ական 10-րդ ընդհանուր բանակումին մասնակցող հարիւրաւոր սկաուտները սկաուտական աշխատանքներով բեղուն մի օր անցկացրին ուրբաթ, օգոստոսի 8-ին, Բիւրականի բանակավայրում՝ փակումից մէկ օր առաջ:
    Արդարեւ, աւելի քան 700 սկաուտներ բաժանւեցին երեք խմբերի: Առաջին խումբը բանակավայրից դուրս եկաւ առաւօտեան՝ մասնակցելու համար ռալի-արշաւի, շրջանի գիւղերում:

  • ՀամաՀՄԸՄ-ական բանակումի 8-րդ օրը նւիրւած էր Հայկական բանակին
    ՀամաՀՄԸՄ-ական բանակումի 8-րդ օրը նւիրւած էր Հայկական բանակին

    ՀամաՀՄԸՄ-ական բանակումի 8-րդ օրը, օգոստոսի 8-ը նւիրւեց Հայկական բանակին: Կէսօրից առաջ, բանակումի մասնակից պատւիրակութիւնների ներկայացուցիչները, բանակումի գործադիր խմբապետութեան ընկերակցութեամբ, այցելեցին կենտրոնական զինւորական հիւանդանոց եւ բարի ապաքինում մաղթեցին մէկ շաբաթ առաջ, հայ-ադրբեջանական սահմանային բախումների ընթացքում վիրաւորւած հայ զինւորներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։