Հա
Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 10:30

Պետրոս Դուրեանի գերեզմանաքարի վիճելի վերանորոգումը Ստամբուլում մեծ աղմուկ է բարձրացրել

Հայ գրականութեան դէմքերից Պետրոս Դուրեանի գերեզմանաքարը վերոնորոգելուց յետոյ պատւանդանի մօտ աւելացւել է մարմարէ գիրք։

«alikonline.ir» - Հայ գրականութեան դէմքերից Պետրոս Դուրեանի գերեզմանաքարը վերոնորոգելուց յետոյ պատւանդանի մօտ աւելացւել է մարմարէ գիրք։

Ըստ «news.am»-ի՝ Թուրքական «Kulturservis» կայքում լրագրող Սեւան Դեղիրմենջեանն անդրադարձել է Պետրոս Դուրեանի գերեզմանաքարի վերանորոգման խնդրին՝ քննադատելով մարմարէ գրքի տեղադրումը, որն ըստ հեղինակի՝ յետին պլան է մղում բուն գերեզմանը եւ աղաւաղում 150-ամեայ գերեզմանաքարի տեսքը։

Ստամբուլի հայ ճարտարապետների միութեան նախագահ Գէորգ Օզքարագեոզը նշել է, թ՝ գերեզմանաքարը վերանորոգւել է Դաւիթ Այնալըի կողմից, իսկ մարմարէ գիրքը տեղադրւել է առանց որեւէ մէկի հետ խորհրդակցելու։

Պոլսոյ հայոց պատրիարքարանի կրօնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալեանը եւս յայտարարել է, թէ մարմարէ քանդակի տեղադրման մասին պատրիարքարանին որեւէ մէկը տեղեակ չի պահել։

Յայտնի է, որ Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի վերանորոգումն իրականացւել է պոլսահայ Հրաչ Անուշաւան Քըրմըզլեանի կողմից, իսկ վերանորոգման նախաձեռնութիւնը պատկանել է Ուսքիւդարի Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրամի անդամներին։

Պետրոս Դուրեանի գերեզմանաքարի դիմաց դրւած մարմարէ գիրքը հանելու պահանջով ստորագրահաւաք է սկսւել ստամբուլահայերի շրջանում։

Նշենք, որ մարմարէ գրքի վրայ տպւած է Պետրոս Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծութիւնը հայերէնով եւ թուրքերէնով։

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։