Հա
Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2017 10:40

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս խորհրդակցութիւն է ունեցել Հայոց Ցեղասպանութեան որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանի բարերարին հետ

Բրիւսէլ կատարած իր կարճատեւ այցի ընթացքում Արամ Ա Վեհափառ Հայրապետն աշխատանքային խորհրդակցութիւն է ունեցել Հայոց Ցեղասպանութեան որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանի բարերարներ տէր եւ տկն. Ալէքքօ եւ Անի Պէզիքեանների հետ:

«alikonline.ir» - Բրիւսէլ կատարած իր կարճատեւ այցի ընթացքում Արամ Ա Վեհափառ Հայրապետն աշխատանքային խորհրդակցութիւն է ունեցել Հայոց Ցեղասպանութեան որբերի «Արամ Պէզիքեան» թանգարանի բարերարներ տէր եւ տկն. Ալէքքօ եւ Անի Պէզիքեանների հետ: Տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կայքը:

Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ թանգարանի փոխատենապետ հոգշ. Տ. Պետրոս վրդ. Մանուէլեանը:

Հայր Սուրբն ընդհանուր գիծերով ներկայացրել է թանգարանի աշխատանքներն՝ իր գոհունակութիւնը յայտնելով հայ եւ այլազգի շրջանակների մօտ թանգարանի նկատմամբ աճող հետաքրքրութեան, այցելուների թւի աճի կապակացութեամբ: Նա նաեւ պարզել է մի շարք ծարգրերի իրագործման կարեւորութիւնը։ Տէր եւ տկն. Պէզիքեանները սիրով յանձն են առել հոգալ նախատեսւած աշխատանքների ծախսերը։ Հանդիպմանը քննարկւել է նաեւ թանգարանի զարգացնելու հնարաւորութիւնները:

Այս առիթով, Նորին Սրբութիւնը իր բարձր գնահատանքը յայտնեց ազգային բարերարին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան նկատմամբ իր ցուցաբերած զօրակցութեան համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։