Հա
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017 11:00

Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտէզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարման առիթ է դարձել։

«alikonline.ir» - Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի հայ համայնքում կազմակերպած միջոցառումը թուրքական մամուլում բուռն քննարման առիթ է դարձել։ Գրում է «ermenihaber.am»-ը:

Թուրքական «Haberler» լրատւակայքի տեղեկացմամբ՝ Քեոլնի Հայոց առաջնորդարանի նախաձեռնութեամբ Քեոլնի կաթոլիկ եկեղեցուն կից հաւաքների կենտրոնում անցկացւել է «Հայկական մշակոյթը եւ պատմութիւնը. լուռ Արարատ» խորագրով միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ցուցադրւել է մի քարտէզ, որտեղ Հայաստանի սահմանները հիւսիսում հասնում են մինչեւ ներկայիս Թուրքիայի Սամսուն, հարաւում՝ մինչեւ Մերսին քաղաքները՝ ընդգրկելով նաեւ մերօրեայ ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան տարածքը։ Միեւնոյն ժամանակ թուրքական լրատւամիջոցների աչքից չի վրիպել նաեւ այն, որ ներկայացւած քարտէզում Ստամբուլի վրայ կարմիր խաչ է դրւած եղել։

Միջոցառումից յետոյ քարտէզի լուսանկարը տարածւել է նաեւ սոցիալական ցանցերում եւ թուրք օգտատէրերի կողմից բուռն քննադատութեան արժանացել։ Քննադատութեան թիրախ են դարձել ինչպէս միջոցառման կազմակերպիչները, այնպէս էլ Գերմանիայի պաշտօնական շրջանակները։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։