Հա
Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 10:20

Թուրքիայում առաջին գրախանութները հայերն են բացել. թուրքական կայքի անդրադարձը

Թուրք սիւնակագիր Ռեֆիք Դուրբաշը թուրքական «BirGün» պարբերականի իր սիւնակում անդրադարձել է Օսմանեան կայսրութիւնում առաջին գրախանութի հիմնադիր Առաքել Թոզլոյեանին՝ փաստելով, որ Թուրքիայում առաջին գրախանութները հէնց հայերն են հիմնել:

«alikonline.ir» - Թուրք սիւնակագիր Ռեֆիք Դուրբաշը թուրքական «BirGün» պարբերականի իր սիւնակում անդրադարձել է Օսմանեան կայսրութիւնում առաջին գրախանութի հիմնադիր Առաքել Թոզլոյեանին՝ փաստելով, որ Թուրքիայում առաջին գրախանութները հէնց հայերն են հիմնել: Գրում է «tert.am»-ը:

«Երբ ասում ենք «հնավաճառութիւն»՝ առաջինը մտքներիս է գալիս Բաբըալիի առաջին գրավաճառ պարոն Առաքել Թոզլոյեանը, որն Էմին Նեդրէթ Իլչիի վկայութեամբ տեղի առաջին գրավաճառն է»,- գրում է թուրք սիւնակագիրը՝ շեշտելով, որ առաջին գրախանութը Թոզլոյեանը հիմնել է դեռեւս 1875 թւականին:

Նա ընդգծում է, որ հայ գրավաճառներն առաջինն էին, որ գրավաճառութիւնն Օսմանեան կայսրութիւնում զարգացրին որպէս առեւտրի առանձին ճիւղ եւ առանձնացրին այն հնավաճառութիւնից:

«Մեր երկրում առաջին նման գրախանութները բացելու եւ դրանք հնավաճառութիւնից առանձնացնելու բոլոր նախաձեռնողները հայեր են եղել. ծխախոտի խանութներում, սրճարաններում հանդիպող տպագիր գրքերը միայն այս առաջին շրջանի հայ գրավաճառների շնորհիւ է, որ մեր առաջ յայտնւեցին որպէս առանձին ապրանք»,- նշում է Ռեֆիք Դուրբաշը:

Պարոն Առաքելի մասին քիչ տեղեկութիւններ են հասել մեզ. յայտնի է, որ նա ծնունդով Կեսարիայից է եղել: Իր գրախանութը մահից առաջ թողել է Անդոն Նահիկեանին եւ ունեցած պարտքերի պատճառով մահացել է չքաւորութեան մէջ: 1914 թւականին Բաբըալի պողոտայի վրայ գործող գրախանութը փակւել է, վերջին երկու տարում այն ղեկավարել է Առաքելի որդին՝ Լեւոնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։