Հա
Կիրակի, 29 Հոկտեմբերի 2017 09:50

Ֆրանսահայ գործիչ Ժակ Ուլուսեանը պարգեւատրւել է Ֆրանսիայի Պատւոյ շքանշանով

Ֆրանսահայ հասարակական եւ մշակութային գործիչ Ժակ Ուլուսեանը պարգեւատրւել է Ֆրանսիայի Պատւոյ շքանշանով:

«alikonline.ir» - Ֆրանսահայ հասարակական եւ մշակութային գործիչ Ժակ Ուլուսեանը պարգեւատրւել է Ֆրանսիայի Պատւոյ շքանշանով: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն, Ժակ Ուլուսեանը երկար տարիներ գլխաւորել է Հայկական յիշողութեան արխիւացման եւ հետազօտութեան ասոցիացիան (ARAM):

1998 թւականին Ուլուսեանը դարձել է «Ապրիլի 24-ի կոմիտէ»-ի առաջին նախագահը, որը մարսէլահայութեան հիմնական ներկայացուցչական կազմակերպութիւնն էր: 2006թ-ից նա գլխաւորել է Հայկական յիշողութեան արխիւացման եւ հետազօտութեան ասոցիցիան:

Ուլուսեանն իր ողջ աշխատանքային գործունէութեան ընթացքում ներգրաււած է եղել Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում, իսկ այնուհետեւ պայքարել է նաեւ Ցեղասպանութեան ժխտողականութեան քրէականացման համար: Ասոցիացիայի կողմից հաւաքագրւած հայ համայնքի յիշողութեան նիւթերի թւայնացումը Ուլուսեանի համար կարեւորագոյն առաքելութիւն են դարձել՝ «երիտասարդ սերնդին պատմութիւնը փոխանցելու համար»:

«Ինձ մեծ հաճոյք եւ հպարտութիւն է պատճառում այս պատիւը, որն ընդունում են յանուն Հանրապետութեան եւ համամարդկային արժէքների»,- Մարսէլում շքանշանի յանձնման արարողութեան ժամանակ ասել է Ուլուսեանը:

Յարակից Հրապարակումներ

  • ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ - Քլոդ-Արմէն Մութաֆեանը եւ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» հատորը
    ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ - Քլոդ-Արմէն Մութաֆեանը եւ «Հայաստանի 12 մայրաքաղաքները» հատորը

    Անցեալ օգոստոսին շրջագայութեամբ Իրան ժամանած ֆրանսահայ նշանաւոր պատմաբան պրոֆ. Քլոդ-Արմէն Մութաֆեանը, Թեհրանում «Ալիք» հաստատութիւն այցելութեան ժամանակ որպէս թանկարժէք յիշատակ եւ օգտագործելի աղբիւր, խմբագրութեանս նւիրեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» բովանդակալից ու շքեղ ֆրանսերէն հատորը, որը կազմել եւ խմբագրել են Քլոդ-Արմէն Մութաֆեանը եւ արւեստաբան Պատրիկ Տօնապետեանը: 

  • Ֆրանսահայ տարեց կինը մահացաւ 107 տարեկանում
    Ֆրանսահայ տարեց կինը մահացաւ 107 տարեկանում

    Տկն. Ովսաննա Գալստեանը իր մահկանացուն կնքեց սեպտ. 12-ին՝ Մարսէյլում (Ֆրանսիա): Նա ծնւել էր 1907 թւականին՝ Ադաբազարում:
    Լինելով Հայոց Ցեղասպանութեան վերապրող՝ նա Մարսէյլ հասաւ 1928 թւականին: Նա իր ամբողջ կեանքի ընթացքում մասնակցել է Ապրիլ 24-ի միջոցառումներին եւ պայքարել Հայոց Ցեղասպանութեան ուրացման դէմ:

  • Տասներկու տարի առաջ աշխարհը հրաժեշտ տւեց մեծանուն հայի. Անրի Վեռնոյի կեանքն ու գործը
    Տասներկու տարի առաջ աշխարհը հրաժեշտ տւեց մեծանուն հայի. Անրի Վեռնոյի կեանքն ու գործը

    «Ժամանակը գոյութիւն չունի, եւ այդպիսով՝ Անրին մշտապէս մեր սրտերում է...»: Ֆրանսահայ յայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյի մասին ասել է «Մայրիկ» ֆիլմի գլխաւոր դերակատարուհի, համաշխարհային կինոյի անզուգական աստղ Կլօդիա Կարդինալէն: Մեծանուն ռեժիսորի մահւան 12-րդ տարելիցի կապակցութեամբ «Արմէնպրես»-ն անդրադառնում է սիրւած արւեստագէտի կեանքին եւ գործունէութեանը:

  • Ֆրանսահայութիւնը բողոքի ցոյցեր է կազմակերպել
    Ֆրանսահայութիւնը բողոքի ցոյցեր է կազմակերպել

    Հայոց Ցեղասպանութիւնը ուրացող Դողու Փերինչէքի գործով Եւրոպական ատեանի վճռի կայացման լոյսի տակ՝ ՖՐԱՆՍԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ: Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհրդի՝ CCAF-ի Հարաւային Ֆրանսիայի գրասենեակը մի հաղորդագրութեամբ տեղեկացրել է, թէ 2014 թ. յունւարի 25-ին, ժամը 11-ին, Բուշ-Դիւ-Ռոնի նահանգապետարանի առջեւ ցոյց է կազմակերպւել «Շատը շատ է» նշանաբանով, բողոքելու համար

  • Ուղեցոյց՝ Ֆրանսիայում գտնւող հայկական յուշարձանների
    Ուղեցոյց՝ Ֆրանսիայում գտնւող հայկական յուշարձանների

    Նոր մի գիրք եւս՝ ֆրանսահայ համայնքի կենսունակ գործունէութեան մասին, լոյս է տեսել 2012 թւականին, «Էդիպոլ» հրատարակչատնից, Հրանտ Նորշէնի կողմից: Նա 25 տարիների ընթացքում հաւաքել, ուսումնասիրել եւ լուսանկարել է Ֆրանսիայի տարածքում գտնւող հայկական կոթողները՝ որպէս ժառանգ թողնելով դրանք նոր սերունդին եւ յիշեցնելու ապագայ սերունդներին, հայկական ինքնութեան եւ պահանջատիրութեան մասին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։