Հա
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 09:30

Վեհափառ Հայրապետ. «Քանդւած Դեր Զորը եւս պիտի վերաշինենք հաւաքական հաւատքով ու յանձնառութեամբ»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայարապետը նոյեմբերի 4-ին կաթողիկոսութեան տեղեկատւական գրասենեակում դիտել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման լծից ազատագրւած Դեր Զորի հայոց եկեղեցու եւ համալիրի վերջին պատկերները:

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայարապետը նոյեմբերի 4-ին կաթողիկոսութեան տեղեկատւական գրասենեակում դիտել է ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման լծից ազատագրւած Դեր Զորի հայոց եկեղեցու եւ համալիրի վերջին պատկերները: Տեղեկացնում է «Գանձասար»-ը:

Պատկերները դիտելուց յետոյ Վեհափառ Հայարպետն ասել է. «Յուզումով, ցաւով ու ընդւզումով դիտեցի Դեր Զորի մեր եկեղեցւոյ ու համալիրին նկարները: Քանդում եւ ամայութիւն…: Դեր Զորը մեր ժողովուրդին համար հոմանիշ եղաւ ցաւի, տառապանքի ու ցեղասպանութեան: Դեր Զորը նաեւ խորհրդանիշ եղաւ մեր ժողովուրդի վերածննդեան: Պատմութեան ընթացքին մեր թշնամիները քանդած են, բայց մենք վերաշինած: Քանդւած Դեր Զորը եւս պիտի վերաշինենք հաւաքական հաւատքով ու յանձնառութեամբ»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։