Հա
Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 09:40

Վիենում պղծել են Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը

Ֆրանսիական «Յառաջ»-ի փոխանցմամբ՝ Վիեն քաղաքում պղծել են Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին կանգնեցւած յուշարձանը: 

«alikonline.ir» - Ֆրանսիական «Յառաջ»-ի փոխանցմամբ՝ Վիեն քաղաքում պղծել են Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին կանգնեցւած յուշարձանը: Տեղեկացնում «Արցախպրես»-ը:

Վիենի հայկական ընկերակցութիւնների խումբն այս առթիւ հրապարակել է հաղորդագրութիւն, որում ասւում է. «14 տարի անց (2003 ապրիլին էր) Հայոց Ցեղասպանութեան նահատակներին նւիրւած Վիենի (Իզեռ) յուշարձանը կրկին պղծել են։

Արդարեւ, նրա երկու երեսները ծածկեցին անարգական եւ անպատկառ արձանագրութիւններով։

Վիենի հայկական ընկերակցութիւնների խումբը ամենայն խստութեամբ դատապարտում է այս լկտի եւ զազրելի արարքը եւ որոշել է բողոք ներկայացնել X-ի դէմ։

Ո՛չ ատելութիւն, ոչ էլ վրէժխնդրութիւն կայ հայոց սրտերում, բայց ո՛չ մէկը եւ ոչի՛նչ չպիտի կարենայ կասեցնել նրանց իրաւունքի, արդարութեան եւ ճշմարտութեան պայքարը։

Այս յուշարձանը պղծելով՝ հարւած են հասցրել ո՛չ միայն 1915-ի նահատակների, այլ նաեւ բոլոր այն հայերի յիշատակին, որոնք Համաշխարհային զոյգ պատերազմների ընթացքում նահատակւել են Ֆրանսիայի համար, եւ որոնց յիշատակին եւս կանգնեցւած է այս յուշարձանը։

Վանդալական այս արարքը, որը մաս է կազմում վերջին տարիներին Ֆրանսիայում արձանագրւած պղծումների տխուր շարքի, մեզ յուշում է, թէ որքա՛ն երկար է Յիշողութեան պաշտպանութեան եւ ժխտողականութեան դէմ պայքարը, որ այն մնում է այժմեական հարց, եւ երկրի իշխանութիւններից պահանջում խիստ պատասխան»։

Նշենք, որ յուշարձանի ետեւի կողմի պղծումը կատարւած է աւելի ամօթալի խորհրդանիշներով: Զանց կառնենք նկարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։