Հա
Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 16:00

Չիլլիի ռազմածովային ուժերի հայ ծովակալը. մտորումներ անցած ուղու, հայ համայնքի, հայկական բանակի մասին

Չիլլիում ապրում է 600-ից աւելի հայ: Սկզբում Չիլլիի հայերը աշխատում էին առեւտրի, արդիւնաբերութեան ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժէք մետաղներ եւ այլն: Յաջորդող սերունդը տւել է տարբեր մասնագէտներ` ակադեմիկներ, դիւանագէտներ, լրագրողներ, բժիշկներ: Չիլլիի հայ համայնքի մասին «Արմէնպրես»-ը զրուցել է Չիլլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կուիւմջեանի հետ: Անդրադարձ է եղել նրա անցած ուղուն, հայկական բանակին:

«alikonline.ir» - Չիլլիում ապրում է 600-ից աւելի հայ: Սկզբում Չիլլիի հայերը աշխատում էին առեւտրի, արդիւնաբերութեան ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժէք մետաղներ եւ այլն: Յաջորդող սերունդը տւել է տարբեր մասնագէտներ` ակադեմիկներ, դիւանագէտներ, լրագրողներ, բժիշկներ: Չիլլիի հայ համայնքի մասին «Արմէնպրես»-ը զրուցել է Չիլլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կուիւմջեանի հետ: Անդրադարձ է եղել նրա անցած ուղուն, հայկական բանակին:

 

- Պարոն Կուիւմջեան, ինչպէ՞ս ստացւեց, որ դուք որոշեցիք մտնել ռազմածովային ուժեր: Ի՞նչը ձեզ գրաւեց այդ համակարգում:

- Ես 14 տարեկան էի, երբ ընդունւեցի Ռազմածովային ակադեմիա: Ես իրականում չէի պատկերացնում դա ինչ է, բայց սիրում էի ծովը, նաւը, նաւագնացութիւնը: Ժամանակին ընտանիքով սովորաբար արձակուրդն անցկացնում էինք ծովում եւ ես լաւ լողորդ էի: Ռազմածովային ակադեմիայում սովորելու տարիներին, երբ ես սկսեցի ճանաչել ոլորտը, այն աւելի ու աւելի սիրեցի: Ակադեմիայի 5 տարիները  բաւական ծանր էին, բայց յաղթահարեցի եւ ամէն տարի իմ դասարանում առաջին մրցանակն էի ստանում, որը օգնում էր ինձ շարունակել:

 

- Յետահայեաց նայելով՝ ինչպիսի՞ն էր ձեր անցած ռազմածովային ուղին: Ի՞նչ հետաքրքիր դրւագներ կը վերյիշէք:

- Ակադեմիան աւարտելուց յետոյ ես ռազմածովային ոլորտում անցկացրել եմ 39 տարի: Այդ ժամանակաշրջանը բաւական դժւար էր եւ բարդ, ինչ-որ տեղ նոյնիսկ աւելի ծանր, բայց ես վայելել եմ այդ ամէնը: Իմ կատարած աշխատանքից, զբաղեցրած պաշտօններից առանձնացնեմ հետեւեալը` Ստորջրեայ ոչնչացման թիմերի նաւատորմի հրամանատարութեան ղեկավար, սպա, «Ելչօ» անտարկտիկական հետախուզական նաւի հրամանատարական սպայ, «Էսմերալդա» նախապատրաստական (4 կայմով 3670 տոննա քաշով) նաւի հրամանատարական սպայ, որը գնացել է Հարաւային Աֆրիկա, Ուրուգւայ եւ հատել Աֆրիկեան եղջիւրը եւ այլն:

Ծովակալի կարգավիճակում 10 տարի աշխատել եմ տարբեր պաշտօններում: Ես ունեմ սկզբունք` որտեղ էլ լինես, պէտք է աշխատես ջանասիրաբար, խթանես քո աշխատակիցներին եւ վայելես այդ ամէնը, ինչը եւ ես արեցի: Եւ այս հրաշալի կեանքի գինն այն է, որ դու թողնում ես քո ընտանիքին մենակ, իրենց հետ չես կարեւոր իրադարձութիւններին:

 

- Ո՞րն է եղել ձեր յաջողութեան գրաւականը, ի՞նչ սկզբունքով էք առաջնորդւել համակարգում գործընկերների, քաղաքական գործիչների հետ շփումներում:

- Միշտ անել առաւելագոյնը: Լինել անկեղծ եւ հոգ տանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր շրջապատում են քեզ: Հոգ տանել ենթակաների նկատմամբ, հաղորդակցւել նրանց հետ եւ արժանանալ նրանց վստահութեանը: Լինել ճշմարտախօս եւ երբեք չխուսափել առաջադրանքներից, խնդիրներից: Օրեր առաջ ես առաջնորդութեան դասախօսութիւն կարդացի Ռազմածովային պոլիտեխնիկական ակադեմիայի սպաների համար` ընդգծելով այս ամէնը տարբեր կողմերից:

Ինչ վերաբերում է գործընկերների հետ շփումներին, ապա կարեւորում եմ փոխադարձ յարգանքը եւ աջակցութիւնը: Եթէ Աստւած տաղանդ է շնորհել, ուրեմն պէտք է առաւելագոյնս այն օգտագործել եւ օգնել ուրիշներին: Քաղաքական գործիչների հետ շփումներում գնահատում եմ բաց լինելը, անկեղծութիւնը. լինել համբերատար եւ ընդունել, որ կան մարդիկ, ովքեր կարող են մտածել այլ կերպ, գործողութիւններով ցոյց տալ այլ բան:

 

- Ի՞նչ կարծիք ունէք Հայաստանի զինւած ուժերի մասին, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պէտք է ձեռնարկել աւելի հզօր բանակ ունենալու համար:

- Ես բաւարար չեմ ճանաչում ամբողջական կարծիք յայտնելու համար: Ամէն դէպքում ես գիտեմ, Ադրբեջանի հետ կռւի ժամանակ նրանք եղել են խիզախ`պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը: Ես այցելել եմ ճակատ 2013 թւականին եւ շատ լաւ տպաւորութիւն եմ ստացել: Շատ մոտիւացւած եւ պատրաստւած երիտասարդութիւն է:

 

- Եթէ չեմ սխալւում, դուք արդէն 3-րդ անգամ էք եկել Հայաստան, ամէն անգամ այցելելիս ի՞նչ փոփոխութիւններ էք նկատում:

- Ամէն այցելութեան ժամանակ նոր փոփոխութիւններ եմ նկատում, նոր մարդկանց հետ եմ ծանօթանում, ձեռք եմ բերում աւելի շատ ընկերներ: Շփւում եմ շատ երիտասարդների հետ, ովքեր խօսում են անգլերէն, ֆրանսերէն:

 

- 40 եւ աւելի տարիներ ռազմածովային ուժերում աշխատելուց յետոյ դուք սկսեցիք բիզնեսով զբաղւել: Մի փոքր կը պատմէք ներկայում ի՞նչ գործունէութիւն էք ծաւալում, ո՞ր ոլորտում:

- Արդէն 17 տարի է, որ ես թոշակի եմ անցել եւ այս ընթացքում շատ բան եմ հասցրել անել տարբեր ոլորտներում: Այսօր իրականացնում եմ շահոյթ չհետապնդող գործունէութիւն կրթական, մշակութային ոլորտներում: Ես ունեմ փոքր ընկերութիւն, որը ներմուծում է գործիքներ քրէական հետաքննութեան համար: Այդ համակարգերը հնարաւորութիւն են տալիս հեռախօսներից, համակարգիչներից զտել ինֆորմացիան եւ ներկայացնել դատական նիստերին: Ոստիկանական ազգային ակադեմիայի լաբորատորիային ապահովում ենք յանցաւորութեան դէմ պայքարի գործիքներով: Մենք նաեւ աշխատում ենք կիբեր պաշտպանութեան ոլորտում` առաջարկելով համապատասխան գործիքներ:

 

- Մի փոքր կպատմէք Չիլլիում հայ համայնքի մասին: Որքա՞ն հայ է ապրում, հիմնականում, ի՞նչ ոլորտներում են ներգրաււած:

- Չիլլիում հայ համայնքը շատ փոքրաթիւ է: Իմ հայրը Լորիս Կուիւմջեանը 1957 թւականին հայ համայնքի առաջին նախագահն է եղել, չնայած շատ այլ հայեր ժամանել էին 1930-ականներին: Այսօր «Հայ տուն» կազմակերպութիւնում գրանցւած է 100 հայ, իրենց ընտանիքների հետ միասին մօտ 400 հայի մասին է խօսքը: Երկրի տարածքում եւս 200-ից աւելի հայ կարող է լինել, սակայն ընդհանուր թիւը 1000-ի չի հասնի: Սա շատ քիչ է Արգենտինայի համեմատ, որտեղ ապրում է 130 հազար հայ: Սկզբում Չիլլիի հայերը աշխատում էին առեւտրի, արդիւնաբերութեան ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժէք մետաղներ եւ այլն: Յաջորդող սերունդը տւել է տարբեր մասնագէտների` ակադեմիկներ, դիւանագէտներ, լրագրողներ, բժիշկներ: Առաւել ճանաչւածներից է դեսպան, Դիւանագէտների ասոցիացիայի նախագահ Էնրիկէ Մելքոնեանը, «El Mercurio» պարբերականի լրագրող Թամարա Աւետիքեանը, դեսպան Լուսիա Աւետիքեանը, Զարգացման համալսարան տնտեսագէտ Խուան Պաբլօ Գուիւմջեանը:

Հարցազրոյցը`ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

  • Ցտեսութիւն Մեսսի
    Ցտեսութիւն Մեսսի

    ԱՄՆ-ում աւարտւեց «Copa America»-ի հերթական խաղարկութիւնը, որը նւիրւած էր մրցաշարի 100-ամեակին:
    Եզրափակիչ հանդիպումում խաղադաշտ դուրս եկան գործող չեմպիոն Չիլլիի հաւաքականն ու Արգենտինայի ընտրանին: Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակներն աւարտւեց ոչ-ոքի՝ 0-0 հաշւով:

  • ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի յանձնախումբը ԼՂՀ-ի անկախութեան ճանաչման հարցով նամակ է յղել Չիլլիի դեսպանին
    ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի յանձնախումբը ԼՂՀ-ի անկախութեան ճանաչման հարցով նամակ է յղել Չիլլիի դեսպանին

    ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի յանձնախումբը նամակ է յղել երկրում Չիլլիի դեսպան Խոզէ Միգէլ Մենչաքային՝ իր գնահատականը տալով Չիլլիի խորհրդարանի կողմից որդեգրւած բանաձեւին, որը դատապարտում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի զինեալ յարձակումը»:

  • ԼՂՀ-ի ԱԺ-ի նախագահը շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլլիի Պատգամաւորների պալատ
    ԼՂՀ-ի ԱԺ-ի նախագահը շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլլիի Պատգամաւորների պալատ

    Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը մայիսի 23-ին շնորհակալական նամակներ է ուղարկել Չիլլիի Պատգամաւորների պալատի նախագահ Օսւալդօ Անդրադէին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող թիւ 565 բանաձեւի հեղինակներ Իսսա Կորտին, Գուստաւօ Հասբունին, Դենիս Պասկալին, Ալդօ Կորնեխոյին եւ Խորխէ Սաբագին:

  • Չիլլիի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան
    Չիլլիի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան

    Չիլլիի խորհրդարանի Ստորին պալատը պատմական բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ: Այս փաստաթղթով Չիլլին դառնում է առաջին երկիրը, որը ներկայացուցչական մակարդակով նման որոշում է կայացնում:
    Մի խումբ պատգամաւորների ներկայացրած չորսկետանոց բանաձեւն անցել է միաձայն:

  • Սերժ Սարգսեանի վերջին կանգառը Չիլլին էր
    Սերժ Սարգսեանի վերջին կանգառը Չիլլին էր

    Աւարտւել է Սերժ Սարգսեանի հարաւամերիկեան պաշտօնական այցը: ՀՀ նախագահի վերջին կանագառը Չիլլին էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յուլիսի 11-ին հանդիպել է Չիլլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդօ Կոնրեխօ Գոնսալէսի հետ: Սերժ Սարգսեանի դիտարկմամբ՝ 2007 թւականին, երբ Չիլլիի սենատը ընդունեց Հայոց Ցեղասպանութեան փաստը, հայ-չիլլիական բազմամեայ բարեկամութեան պատմութեան մէջ նոր էջ բացւեց:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։