Հա
Երեքշաբթի, 07 Նոյեմբերի 2017 09:20

«Լոխումի համը ԱՄՆ բերած հայ գաղթականները». թուրքական կայքն անդրադարձել է ԱՄՆ-ում լոխումի առաջին գործարանը բացած հայ գաղթականների պատմութեանը

Աշխարհում ամենայայտնի արեւելեան քաղցրաւենիքներից մէկը՝ լոխումը Ամերիկա մայրցամաք է հասել 20-րդ դարի սկզբին եւ, ինչպէս պարզւում է, մեծ ճանաչում է գտել երկու հայ գաղթականների շնորհիւ:

«alikonline.ir» - Աշխարհում ամենայայտնի արեւելեան քաղցրաւենիքներից մէկը՝ լոխումը Ամերիկա մայրցամաք է հասել 20-րդ դարի սկզբին եւ, ինչպէս պարզւում է, մեծ ճանաչում է գտել երկու հայ գաղթականների շնորհիւ: Այս մասին ըստ «tert.am»-ի գրում է թուրքալեզու «kronos.news» կայքը:

Արմէն Դերձակեանի ու Մարկ Բալաբանի հիմնած փոքրիկ ընկերութիւնը ժամանակի հետ մեծ յաջողութիւն է ունենում Վաշինգտոնում, ինչից յետոյ խոշոր պատւէրներ է սկսում գրանցել ամբողջ երկրից:

ԱՄՆ-ի տարածքում լոխումի առաջին գործարանը հիմնած հայազգի գործարարների թոռներն այսօր պատմում են, որ պապիկների նպատակն էր գաղթական երեխաների մանկութեան համը վերակենդանացնել այստեղ՝ նոր մայրցամաքում, թէկուզ եւ ոչ մայրենի հողի բարիքներից պատրաստւած բաղադրիչներով:

Լոխումի իւրայատուկ համի գաղտնիքը լաւ իմացող հայ գաղթականները, սակայն, այն ոչ պակաս համեղ պատրաստելու ձեւը գտել էին նաեւ ԱՄՆ-ում՝ լոխումի պատրաստման մէջ շեշտը դնելով վարդի օշարակի վրայ, որն էլ դարձաւ դրա յաջողության գաղտնիքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։