Հա
Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 09:10

Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կը վերաբացւի

Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մօտ 200 հայ: Նրանք հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից: Տեղի հայերը հիմնականում բնակւում են Օքլենդ եւ Վելլինգտոն քաղաքներում: 1996 թւականից գործում է Նոր Զելանդիայի հայկական միութիւնը, որի նպատակն է հայապահպանութիւնը եւ մանուկների հայեցի դաստիարակութիւնը։

«alikonline.ir» - Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մօտ 200 հայ: Նրանք հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից: Տեղի հայերը հիմնականում բնակւում են Օքլենդ եւ Վելլինգտոն քաղաքներում: 1996 թւականից գործում է Նոր Զելանդիայի հայկական միութիւնը, որի նպատակն է հայապահպանութիւնը եւ մանուկների հայեցի դաստիարակութիւնը։ Հայկական միութեան ղեկավար Նուբար Եաղուբեանը «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց, որ հայապահպանութեանն ուղղւած աշխատանքներում ջանք չեն խնայում:

«Այստեղ հայ համայնքը փոքրաթիւ է ու ցրւած: 1996 թ. գործում էր հայկական դպրոց, սակայն այն փակւեց՝ նոր աշակերտներ չունենալու պատճառով: Հայոց լեզւի պահպանութեան հարցը լուրջ խնդիր է: Կան խառն ամուսնութիւններ: Այժմ համայնքի ջանքերով նախատեսում ենք մօտ ապագայում Օքլենդում վերաբացել հայկական կիրակնօրեայ դպրոցը»,- ասաց Նուբար Եաղուբեանը: Նրա խօսքով, փորձում են կապ պահպանել Հայաստանի հետ կրթական գործընթացները կազմակերպելու համար: Առցանց կազմակերպւում է ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Դպրոցը բացելուց յետոյ դասընթացները նաեւ առցանց են լինելու, որ Նոր Զելանդիայի այլ քաղաքների հայերը նոյնպէս միանան: Համացանցով կը միանան նաեւ մասնագէտներ Հայաստանից:

Տարածքային առումով Հայաստանից հեռու, բայց հոգով մօտ հայ համայնքը տեղում պարտաճանաչ նշում է Հայաստանի հետ կապւած տօները, անդրադառնում յիշարժան օրերին: Ամէն տարի կազմակերպւում են միջոցառումներ նւիրւած՝ ՀՀ անկախութեանը, Բանակի հիմնադրման օրւան եւ այլն: Յիշատակի միջոցառումներ են անցկացւում Հայոց Ցեղասպանութեան տարելիցի օրը:

Համայնքը թէպէտ փոքրաթիւ է, սակայն հայերն ակտիւ ներգրաււածութիւն ունեն տարբեր ոլորտներում: Տեղի հայերը առաջատար բժիշկներ են, մանկավարժներ, բանկային եւ ՏՏ ոլորտի մասնագէտներ:

Հայապահպանութեանը զուգահեռ փոքրաթիւ հայ համայնքը տարբեր միջոցառումներով փորձում է տեղի բնակիչների շրջանում աւելի ճանաչելի դարձնել Հայաստանը:

«Համայնքի փոքրաթիւ լինելու պատճառով քչերը գիտեն Հայաստանի մասին: Մեր կողմից կազմակերպւող միջոցառումներին փորձում ենք հնարաւորինս շատ տեղաբնակների հրաւիրել: Ունենք ֆէյսբուքեան էջ, որտեղ տեղադրում ենք միջոցառումների ցանկը, ինչպէս նաեւ տարբեր տեղեկութիւններ Հայաստանի մասին»,- ասաց նա:

Յատուկ ուշադրութիւն է դարձւում հայկական խոհանոցի համն ու հոտը տարածելու գործընթացին: Բաւական յաճախ տեղի հայ կանայք պարտաստում եւ վաճառում են հայկական ուտեստներ՝ դրանով փորձելով ճանաչելի դարձնել հայկական խոհանոցը: Նուբար Եաղուբեանը նկատեց, որ հայկական ճաշատեսակները մէկ անգամ համտեսած նորզելանդացիներն անտարբեր չեն մնում: Նրանք սկսել են բարձր գնահատել հայկական ուտեստները:

Յարակից Հրապարակումներ

  • Նոր Զելանդիան կունենայ երկրի պատմութեան մէջ ամենաերիտասարդ կին վարչապետը
    Նոր Զելանդիան կունենայ երկրի պատմութեան մէջ ամենաերիտասարդ կին վարչապետը

    Նոր Զելանդիայի Լէյբորիստական կուսակցութեան ղեկավար Ջասինդա Արդէրնը կը դառնայ երկրի յաջորդ վարչապետը՝ պատմութեան մէջ հիշւելով որպէս վերջին 150 տարւայ մէջ երկրի ամենաերիտասարդ ղեկավար:

  • Տէր ենք կանգնելու մեր դպրոցներին...
    Տէր ենք կանգնելու մեր դպրոցներին...

    Հայոց դպրոցների պահպանումը իր տարրական եւ միջնակարգ երկու բաժիններով ազգային առաջնահերթութիւններից է եւ մենք մեր բոլոր կառոյցներով եւ ամենից էականը մեր ծնողների համագործակցութեամբ, աշխատելու ենք նրանց առողջ, աշխոյժ ընթացքի պահպանման համար:

  • Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է
    Հայկական որակեալ դպրոցը՝ հայ աշակերտի անվիճարկելի իրաւունքն է

    Եթէ փորձենք վերյիշել մօտ անցեալը, երբ նոր էր մեկնարկել «օտար» դպրոցներում երեխայի բախտը որոնելու գործը, հիմքում երեւացողը՝ մեր աշակերտին լաւագոյնների հետ մէկ գրասեղանի վրայ կրթւելու հիմնաւորւած տրամաբանութիւնն է, սակայն այսօր, փաստօրէն, տրամաբանութիւններն էլ են գունաթափւել, ձեռքբերումներն ու արդիւնքներն էլ:

  • Նոր Զելանդիան առնետների դէմ պատերազմ է սկսելու
    Նոր Զելանդիան առնետների դէմ պատերազմ է սկսելու

    Նոր Զելանդիայում սկսել են զանգւածաբար ոչնչացնել առնետներին ու օպոսումներին։ Տեղի պաշտօնեաների կարծիքով, դա թոյլ կը տայ ավելացնել կղզում ապրող թռչունների, օրինակ կիւի թռչունի թւաքանակը, ու էկոհամակարգերն աւելի ներդաշնակ ու հաւասարակշռւած դարձնել:

  • Կարէն Խանլարեան. «Անհրաժեշտ է վճարել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն»
    Կարէն Խանլարեան. «Անհրաժեշտ է վճարել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն»

    «Անցեալ երկու տարիների ընթացքում չի վճարւել իրանահայութեանը յատկացւած կրթական բիւջէն: Սա այն դէպքում, երբ մեր դպրոցներում զգացւում է հիմնական վերանորոգումների անհրաժեշտութիւնը»,- ասել է դոկտ. Խանլարեանը՝ նշելով, որ խորհրդարանի կողմից հաստատւած գումարների չվճարման արդիւնքում, դպրոցական շէնքերի պահպանումը դարձել է մեր գլխաւոր հիմնախնդիրը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։