Հա
15/11/2017 - 09:00

Ջորկաէֆները` ֆուտբոլում եւ քաղաքականութեան մէջ. Դեսինը հայկական քաղաք է դառնում

Ֆրանսիական Դեսին քաղաքում քեզ զգում ես ինչպէս Հայաստանում։ Այստեղ փոխքաղաքապետն արմատներով հայ է, քաղաքապետը` սկզբունքներով։ «Sputnik» Արմենիան բացառիկ հարցազրոյց է ներկայացնում Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաէֆի հետ։

«alikonline.ir» - Ֆրանսիական Դեսին քաղաքում քեզ զգում ես ինչպէս Հայաստանում։ Այստեղ փոխքաղաքապետն արմատներով հայ է, քաղաքապետը` սկզբունքներով։ «Sputnik» Արմենիան բացառիկ հարցազրոյց է ներկայացնում Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաէֆի հետ։

Ֆրանսիական Դեսին քաղաքը յաճախ անւանում են «Փոքրիկ Հայաստան»։ Ու դրա համար պատճառներ կան՝ որքան ուզես։ Օրինակ` այստեղ բնակչութեան գրեթէ կէսը` 42 տոկոսը, հայեր են։ Փոխքաղաքապետն էլ է հայ։ Նա Ֆրանսիայում ամենայայտնի սպորտային ընտանիքներից մէկից է։

Ջորկաէֆներն առաւելապէս յայտնի են որպէս Ֆրանսիայի հաւաքականի ֆուտբոլիստներ։ Մարզական ընտանիքում մէկը որոշեց բռնել քաղաքականութեան ուղին։ Նա Դենիս Ջորկաէֆն է։ Հիմա Դեսինի քաղաքապետի մշակութային եւ միջազգային հարցերով տեղակալն է։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում Ջորկաէֆը պատմեց` իր աշխատանքը, մեծամասամբ, ծառայեցնում է հայերին։

«Մշակութային այն միջոցառումները, որոնք կազմակերպում եմ, հիմնականում միտւած են հայկական մշակոյթի տարածմանը, բայց քաղաքական հարցերից էլ անմասն չեմ մնում»,- ասաց Դենիսի հայազգի փոխքաղաքապետը։

Օրինակ` Մարսէլի փոխքաղաքապետ Դիդէ Փարաքեանի հետ նա ստեղծել է ֆրանսիացի ընտրւող պաշտօնական անձանց միաւորում։ Այդպիսով, ցանկացել են ստեղծել լաբբիստական ուժ եւ Հայաստանի գործընկերը դառնալ։ Ու, որ ամենահետաքրքիրն է` ոչ նա, ոչ էլ իր ծնողները Հայաստանում չեն ծնւել։ Խոստովանում է` պատասխանը պէտք է գտնել գենետիկ յիշողութեան մէջ։

Հայկականութեան գրաւչութիւնը նա փոխանցեց իտալական արմատներով ֆրանսիացի քաղաքապետ Լորէն Ֆոտրային, որը, կարծես, միացել է հայկական մեծ ընտանիքին։

«Լորէն Ֆոտրային շատ է հետաքրքրում Հայկական Հարցը, նա պաշտպանում է արցախեան թեման, 3 անգամ միասին ենք եկել Հայաստան ու Արցախ։ Մեր քաղաքապետը հանդիպել է նաեւ Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ։ Նա գիտի մեր պատմութիւնը, դա շատ կարեւոր է»,- ասաց նա։

Առհասարակ, ինչպէս պատմում է Ջորկաէֆը, Դեսինում հայերին յարգանքով են վերաբերւում։ Հայերն աշխատասէր են, խելացի ու խաղաղ։

«Հայերը Դեսինում լաւ ինտեգրւած են ֆրանսիական կեանքին։ Այստեղ միշտ ասում են, որ հայերն օրինակ են ծառայում միւսներին, որովհետեւ նրանք խոշոր առեւտրականներ են, մասնակցում են Ֆրանսիայի տնտեսութեան զարգացմանը»,- պատմեց Ջորկաէֆը։

Հիմա Դեսինում գրեթէ ամէն ինչ Հայաստանն է յիշեցնում։ Նախ՝ Հայոց Ցեղասպանութեան առաջին յուշարձանը Եւրոպայում կառուցւել է այստեղ`1972 թւականին։ Դեսինում կայ հայկական եկեղեցի, մշակոյթի տուն, հայկական հրապարակ, հայերէն անւանումներով խանութներ ու Ապրիլի 24-ի անւամբ փողոց։

Դենիս Ջորկաէֆի երեխաները վարժ խօսում են հայերէն, իսկ տարին մի քանի անգամ Հայաստանում են։ Դեսինի փոխքաղաքապետը պաշտում է Հայաստանն ու առիթը բաց չի թողնում տարին 3-4 անգամ գալ այստեղ։ Վերջին անգամ Հայաստան է եկել այս տարւայ սեպտեմբերին։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 26-րդ տարեդարձի կապակցութեամբ ֆրանսահայ անւանի ֆուտբոլիստ Իւրի Ջորկաէֆը պարգեւատրւել Երախտագիտութեան մեդալով: Մեդալը պաշտօնական արարողութեան ընթացքում ստացել է ֆուտբոլիստի եղբայրը՝ Դենիս Ջորկաէֆը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։