Հա
Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 11:50

«Այնթապ 1915-1922». Ստամբուլում թուրքերէնով հրատարակւել է Ցեղասպանութիւնից փրկւած հայ քահանայի օրագիրը

Ստամբուլում թուրքերէն լեզւով հրատարակւել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած հայ քահանայ Ներսէս Բաբայեանի յիշողութիւնների օրագիրը, որը գրքի տեսքով լոյս է ընծայւել Այնթապի հայերի պատմութեան ուսումնասիրմամբ զբաղւող թուրք պատմաբան Ումիթ Քուրթի եւ պատմութեան հիմնադրամի «Իւրթ» հրատարակչատան կողմից:

«alikonline.ir» - Ստամբուլում թուրքերէն լեզւով հրատարակւել է Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած հայ քահանայ Ներսէս Բաբայեանի յիշողութիւնների օրագիրը, որը գրքի տեսքով լոյս է ընծայւել Այնթապի հայերի պատմութեան ուսումնասիրմամբ զբաղւող թուրք պատմաբան Ումիթ Քուրթի եւ պատմութեան հիմնադրամի «Իւրթ» հրատարակչատան կողմից: Այս մասին ըստ «tert.am»-ի գրում է Թուրքիայի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

«Այնթապ 1915-1922» աշխատութեան մէջ քահանայ Բաբայեանը պատմում է հայերի անհիմն ձերբակալութիւնների, հայկական թաղամասերում կազմակերպւող խմբակային յարձակումների, տեղի հայութեան վերապրած կոտորածների ու բռնի աքսորի մասին:

Գրքի մէկ այլ կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ մինչեւ 1922 թւականն այստեղ ապրած հայ քահանան լոյս է սփռում 1918 թւականին Այնթապ վերադարձող հայերի ու քաղաքը ֆրանսիական զօրքի կողմից գրաււելուց յետոյ ինքնակազմակերպւելով թուրքական բանակի դէմ մղած պայքարի վրայ:

Ումիթ Քուրթն ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ թէեւ ֆրանսիական զօրքի՝ Այնթապ մտնելուց յետոյ հայերը փորձել են մղւող պատերազմում պահպանել համեմատաբար չէզոք դիրք, սակայն ի վերջոյ, լուրջ աջակցութիւն են ցուցաբերել ֆրանսիացիներին եւ հէնց նրանց շնորհիւ ֆրանսիական բանակը կարողացել է իր վերահսկողութեան տակ առնել Այնթապի զգալի մասը, թէեւ տեղի հայերի՝ ֆրանսիացիներից ունեցած հետագայ սպասումներն այստեղ այդպէս էլ չարդարացան:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։