Հա
Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 10:35

Թուրքիայում կէս միլիոն դոլարով վաճառում են Այնթապի հին հայկական շքեղ տներից մէկը

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Այնթապ (թուրքական նոր անունը Գազիանթեպ - tert.am) քաղաքում վաճառքի է հանւել հին հայկական թաղամասի տներից մէկը: Այս մասին «tert.am»-ը՝ տեղեկացել է գոյքի առքուվաճառքի թուրքական ամենախոշոր կայքից:

«alikonline.ir»- Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող պատմական Այնթապ (թուրքական նոր անունը Գազիանթեպ - tert.am) քաղաքում վաճառքի է հանւել հին հայկական թաղամասի տներից մէկը: Այս մասին «tert.am»-ը՝ տեղեկացել է գոյքի առքուվաճառքի թուրքական ամենախոշոր կայքից:
«Յարմար է հիւրատուն կամ սրճարան կառուցելու համար, նմանը չունեցող, վրան մեծ ջանքեր թափւած բացառիկ կառոյց է», - նշւում է կայքի յայտարարութեան մէջ:
1882 թւականին կառուցւած շքեղ տունն ունի 3 յարկ, 3 մեծ սրահ, 15 ննջարան, 4 բաղնիք, լայն պատշգամբ: 410 ք/մ մակերեսով հայկական բացառիկ տան յամար սեփականատէրը պահանջում է 2 մլն. թուրքական լիրա. մօտ 526 հազար ԱՄՆ դոլար:
Յիշեցնենք որ, պատմական Այնթապում հին հայկական թաղամասի տները վերակառուցւել ու ծառայում են որպէս հիւրանոցներ: ժամանակակից Թուրքիայի հարաւ-արեւելեան հատւածի կարեւոր զբօսաշրջային կենտրոն համարւող Այնթապ այցելող թէ՛ տեղացի, թէ՛ օտարերկրացի զբօսաշրջիկներից շատերը խոշոր հիւրանոցային ցանցերում սենեակներ պատւիրելու փոխարէն նախընտրում են հիւրընկալւել հիւրատների վերափոխւած տներում:
Այնթապի հին տները, որոնք այսօր վերածւել են հիւրատների, աւելի քան 250-300 տարւայ պատմութիւն ունեն:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։