Հա
Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 12:00

Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ հայազգի աշակերտներն այցելել են թուրքիայի խորհրդարան

Թուրքիայում հայազգի աշակերտներն առաջին անգամ այցելել են Անկարայում գտնւող Ազգային խորհրդարան, Ստամբուլի Դադեան հայկական վարժարանի սաները Մեջլիս են եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի ուղեկցութեամբ:

«alikonline.ir»- Թուրքիայում հայազգի աշակերտներն առաջին անգամ այցելել են Անկարայում գտնւող Ազգային խորհրդարան, Ստամբուլի Դադեան հայկական վարժարանի սաները Մեջլիս են եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Սելինա Դողանի ուղեկցութեամբ: Այս մասին «tert.am»-ը՝ տեղեկացել է ենք Դողանի ֆէյսբուքեան պաշտօնական էջից:

Հայ աշակերտների մեջլիսեան այցելութիւնը տեղի է ունեցել հանրապետական Թուրքիայի պատմութեան մէջ առաջին անգամ: Պատգամաւորն ընդգծել է հայ աշակերտների՝ որպէս այդ երկրի քաղաքացի իրենց ունեցած իրաւունքների ու քաղաքացիական ակտիւութեան  գիտակցութեան զարգացումը:
«Այս խորհրդարանը բոլորինս է: Եթէ կարող ենք նրանց օրինակ ծառայել Մեջլիսում՝ շատ երջանիկ եմ», - գրել է Սելինա Դողանը՝ շեշտելով, որ ինքը նոյնպէս ժամանակին սովորել է Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի Դադեան հայկական վարժարանում:
Նշենք, որ Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից 13-ը մասնաւոր են, 3-ն էլ համարւում են համայնքի ընդհանուր սեփականութիւնը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնեայ ընտանիքի զաւակները` ներկայացնելով նախ մկրտութեան թուղթ: Սա կապւած է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետութեան օրէնսդրութեան համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտօնապէս թուրք են համարւում, իսկ հայերը, յոյները եւ հրեաները համարւում են կրօնական փոքրամասնութիւն: Ըստ Լոզանի պայմանագրի`կրօնական փոքրամասնութիւն համարւելու շնորհիւ հայերն իրաւունք են ստացել սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչից զրկւած են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:
Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատեւում է համայնքի տարբեր բարերարների նւիրատւութիւնների հաշւին, դրան զուգահեռ՝ դպրոցներ յաճախող հայ աշակերտների թիւն ամէն տարի նւազում է: Դա կապւած է թէ՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թէ՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3 հազար դոլար):

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։