Հա
25/11/2017 - 11:40

Լեհաստանի Սէյմը յատուկ բանաձեւ է ընդունել Լեհաստանի հայ համայնքի 650-ամեայ յոբելեանի առթիւ

Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետութեան Սէյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քւէարկութեամբ (435 կողմ) ընդունւեց «Կազիմիր Մեծ թագաւորի կողմից Լեհաստանի հայերին շնորհւած արտօնութեան 650-ամեայ տարեդարձի մասին» վերնագրով բանաձեւ, որով սահմանւում է, որ 2017 թւականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագաւորի կողմից շնորհւած արտօնութեան 650-ամեակը, որով իրաւունք էր տրւել Լւովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ:

«alikonline.ir» - Նոյեմբերի 24-ին Լեհաստանի Հանրապետութեան Սէյմի 52-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն քւէարկութեամբ (435 կողմ) ընդունւեց «Կազիմիր Մեծ թագաւորի կողմից Լեհաստանի հայերին շնորհւած արտօնութեան 650-ամեայ տարեդարձի մասին» վերնագրով բանաձեւ, որով սահմանւում է, որ 2017 թւականի ընթացքում Լեհաստանի հայ համայնքը նշում է Կազիմիր Մեծ թագաւորի կողմից շնորհւած արտօնութեան 650-ամեակը, որով իրաւունք էր տրւել Լւովում հիմնել Հայ Առաքելական եկեղեցու թեմ: Բանաձեւում նշւում է, որ դարերի ընթացքում, ինչպէս նաեւ հիմա, լեհերի եւ հայերի միջեւ փոխյարաբերութիւնները կարող են օրինակ ծառայել այլ պետութիւնների եւ ժողովուրդների համար:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնը, Լեհաստանի Սէյմի բանաձեւում նաեւ գնահատական է տրւում Լեհաստանի պատմութեան մէջ հայերի դերակատարութեանը եւ առանձնայատուկ յարգանք է արտայայտւում նրանց, ովքեր իրենց կեանքը զոհաբերել են յանուն Լեհաստանի անկախութեան, այն նւիրեալ քաղաքացիներին, ովքեր ապրել եւ աշխատել են Լեհաստանի համար:

Լեհաստանի Սէյմի բանաձեւում վստահութիւն է յայտնւում, որ հետագայում եւս լեհերի եւ հայերի միջեւ եղբայրական բարեկամութիւնը պատմութեան նոր գեղեցիկ էջեր կը բացի:

ԼՀ Սէյմի դահլիճում բանաձեւի ընդունմանը ներկայ էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարեանը, ԼՀ Սենատի նախկին անդամ հայազգի քաղաքական գործիչ Լուկաշ Աբգարովիչը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Լեհահայոց հոգեւոր հովիւ Տաճատ վարդապետ Ծատուրեանը, Հայ Կաթողիկէ եկեղեցու Վարշաւայի եւ կենտրոնական Լեհաստանի հոգեւոր հովիւ Իւզէֆ Նաումովիչը, Լեհաստանի հայ համայնքի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։