Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում արւած պատմական լուսանկարների ցուցադրութիւն է բացւելու Կոլումբիայի համալսարանում:
«alikonline.ir» - Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում արւած պատմական լուսանկարների ցուցադրութիւն է բացւելու Կոլումբիայի համալսարանում:
Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «The Armenian Weekly»-ն, դեկտեմբերի 1-ին բացւող ցուցահանդէսը կը ներառի Դիլդիլեան եղբայրների ընտանեկան արխիւի մաս կազմող լուսանկարները:
Մէկամսեայ ցուցադրութիւնը կազմակերպւում է ամերիկեան Հարաւային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմէն Մարսուբեանի նախաձեռնութեամբ եւ Կոլումբիայի հայկական կենտրոնի աջակցութեամբ:
Մասրուբեանը մարդու իրաւունքներին նւիրւած համաժողովում կը ներկայացնի ցուցադրութեան եւ արւեստի գործերի հիմքում ընկած պատմութիւնը:
Լուսանկարների հեղինակներ են Ցոլակ եւ Արամ Դիլդիլեանները, որոնք լուսանկարներ են պատկերել 34 տարի շարունակ Օսմանեան կայսրութեան տարբեր քաղաքներում: